Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս հատկապես սոցցանցային միջավայրում մեծ աղմուկով ուղեկցվեց արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Մեսսիի կողմից «Թումոյի» հետ կապված նյութի տարածումը: Հռչակավոր ֆուտբոլիստը «Թումոյի» սոցցանցային («Ինստագրամ») օգտահաշվի էջի հղումն էր զետեղել իր ինստագրամային էջում: Չարախոսները ենթադրում էին, որ պարզապես «մատն է դիպել», այլոք դա բացատրում էին այն հանգամանքով, որ «Թումոն» շուտով Բուենոս Այրեսում նույնպես կենտրոն է բացելու, ոմանք պարզապես նրա եղբոր անվան հետ էին կապում դա և այլն: Բայց էականը դա չէ: Էականն այն խանդավառ արձագանքների հորձանքն էր, որ դիտարկվեց այս առնչությամբ: Մի ոգևորություն, Մեսսիի հասցեին մի այլ կարգի գովաբանական արտահայտություններ, եթե չասենք՝ դիֆերամբներ: Թե՝ «ապրի Մեսսին, կեցցե՜, տեսեք ու նախանձեք...», թե՝ սա մի տիեզերական բան է և այլն, և այդպես շարունակ:

Ու բոլորը միահամուռ «մոռացան», որ դա այն նույն Լիոնել Մեսսին է, որ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին այցելել էր Ադրբեջան, Բաքու և գնացել էր «շեհիդների պուրակ»՝ ծաղիկ դնելու: Այն օրերին, հիշեցնենք, հանրությունն ու հատկապես սոցցանցային հանրույթը նույն Մեսսիին ինչ ասես, որ չէր ասում: Կարելի է նշել՝ ազգովի Մեսսի էինք այպանում:

Բայց մեկ էլ, հոպ, մի գրառում, և վերջ՝ նախորդ արածը մոռացվեց, ջնջվեց հիշողություններից: Ինչպես ասում են՝ ատելությունից աստվածացում մի կիսաքայլ է... Բայց հարցն այս պարագայում բացարձակ Մեսսին չէ: Մեզ հետաքրքրողը «կարճ հիշողության» տարածվածությունն է: Ցավոք, դրա օրինակները քիչ չեն ու միայն վերը նշվածը չէ:

Վերցնենք թեկուզ Ուկրաինան ու այնտեղ ընթացող պատերազմը: Կան ոչ քիչ թվով հայրենակիցներ, որ հուզական գրառումներ են անում՝ «վա՜յ, Ուկրաինան, վա՜յ խեղճ Ուկրաինան...»: Բայց նրանք «մոռանում» են, որ դա այն նույն Ուկրաինան է, որը մշտապես պրոադրբեջանական դիրքորոշում է ունեցել, զենքեր ու մասնագետներ տրամադրել Ադրբեջանին, դա նույն այն Ուկրաինան է, որ «ֆոսֆորական» կամ ջերմային ռումբեր է մատակարարել ոճրագործ Ադրբեջանին: Նույն այն Ուկրաինան է, որ առաջիններից մեկն է շնորհավորել Ադրբեջանին՝ հայության, Արցախի ու Հայաստանի դեմ 2020 թ. պատերազմում հաղթելու համար:

Լավ, ասենք Մեսսին գոնե աննկարագրելի ֆուտբոլ է խաղում, դուք էլ այդ մարզաձևի ու նրա մարզական տաղանդի երկրպագուն եք: Հապա Ուկրաինա՞ն, որ կրկնենք՝ պետականորեն ու հստակ, մշտապես հանդես է եկել մեր թշնամու կողմից, Հայաստանի ու հայության դեմ, ինչն անհերքելի փաստ է:

Բայց մեր այս անդրադարձի հիմնական հարցն այդ օրինակները չեն, այլ «մոռացկոտության» այդ երևույթը:

Չէ, իսկապես, ի՞նչ է դա: Օրինակ՝ կարող է տպավորություն ձևավորվել, որ մենք, որպես հասարակություն, որպես հանրույթ չափից ավելի շատ ու չափից ավելի շուտ կա՛մ մոռացող ենք, կա՛մ ներող ենք: Կամ էլ՝ չափից ավելի շուտ ինչ-որ բանից ոգևորվում ենք, հետո նույն կտրուկ արագությամբ հիասթափվում:

Գուցե ոմանք ասեն, թե մենք քրիստոնեաբար ներող ենք: Ի դեպ, սա այն դեպքում, երբ նույն հասարակության մեջ անհատական մակարդակի վրա մարդիկ ընդունակ են տարիներով հիշել ու ոխ պահել իրենց մեքենային բակում պատահաբար դիպչելու կամ ֆեյսբուքում իրենց որևէ գրառմանը «դիսլայք» դնելու համար: Էլ չենք ասում, որ «ծուռ նայելու» համար ընդունակ են սպանելու: Իսկ, ահա, հանրային հիշողության ու ընկալումների առումներով, պարզվում է, ներողամիտ ենք ու «մոռացկոտ«:

Կարծում ենք, որ այդ երևույթը քրիստոնեության ու ներողամտության հետ առանձնապես կապ չունի: Մենք պարզապես ծայրահեղությունների մեջ ենք: Ու որպես հասարակություն էլ շատ արագ ենք մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնում:

Հարկավ, համատարած «մոռացկոտությունը» կարելի է կապել նաև հեռահաղորդակցական տեխնոլոգիաների թռիչքային աճի, մարդու և հասարակության վրա անդադար «թափվող» տեղեկատվական հեղեղի, քաղաքական ու մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման հետ: Այդ վարկածներն էլ կան, իհարկե:

Սակայն ահա թե ինչ հարց է ծագում՝ հանրային «մոռացկոտության» երևույթի հետ կապված: Միգուցե այսօրվա իշխանությունների հույսն ա՞յդ է, որ մի քիչ էլ անցնի, իրենց էլ կներենք, կմոռանանք, թե ինչեր են արել, ինչ աղետներ են պետության, երկրի ու ժողովրդի գլխին բերել Փաշինյանն ու իր ՔՊ-ն, իրենց իշխանավարումը:

Գուցե Փաշինյանի ու փաշինյանականների հույսն այն է, որ մի օր էլ կմոռանանք, որ Արցախը հանձնեցին թշնամուն, որ ուրացան Արցախը, որ Հայաստանը դրեցին նորանոր սպառնալիքների տակ, որ հազարավոր մեր լուսավոր տղաներին մահվան մատնեցին ու հայտարարեցին, թե՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի»:

Գուցե հույսներն այն է, որ կներենք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր ազգի դեմ գործված ցեղասպանության ու այլ ոճիրների համար: Կներե՞նք, կմոռանա՞նք:

Չենք կարծում, որ հանրագումարում այդպես կլինի: Եթե նույնիսկ փաշինյանական իշխանությունը պետական ինստիտուտների մակարդակով շարունակի իրացնել ազգային ինքնությունը ջնջելուն և ազգային հիշողությունը խաթարելուն նպատակաուղղված քաղաքականություն: Ի վերջո, ազգը ունի թե՛ գենետիկ, թե՛ պատմական, թե՛ հավաքական հիշողություն, այն կրողներ, պահպանողներ ու վառ պահողներ:

Բայց մյուս կողմից հասարակության «կարճ հիշողությունն» ու դրա՝ վերը նկարագրվածի կարգի դրսևորումները չեն կարող խորապես չանհանգստացնել: Անհատի մակարդակով «կարճ հիշողությունը» վտանգներով է սպառնում միայն տվյալ անհատին: Բայց հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել նրա ու այն կազմող բոլոր անհատների համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինԿասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող․ Մեդվեդև Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Երևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվել Թեհրանը հայտնում է՝ Իրանի հարավ-արևելքում սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Հայաստանում կա մի քաղաք, որը դարեր շարունակ թաքնված էր ժայռերի մեջԿուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Բագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեց Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը Հրապարակվել է Զելենսկու խաղաղության նոր առաջարկըՓրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՌուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Պետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՀՀ-ի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին Մենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԹուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում Խոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակըԼարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանՀայտնի է զոհված զինծառայողի ինքնությունըԿաչաղակը կտցահարել է 12-ամյա դպրոցական աղջկա աչքըՌուսաստանը Ուկրաինային է փոխանցել 261 զինծառայողի մարմին Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլըԲանակում գրանցված վերջին մшհվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյան Մեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի Հայ շախմատիստները առաջատարներ են Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում