Նազենի Հովհաննիսյանի անակնկալը՝ Արամեին եւ կնոջը (լուսանկար)
ՖՈՏՈՆազենի Հովհաննիսյանը գեղեցիկ անակնկալ է մատուցել Արամեին եւ կնոջը՝ երգչուհի Աննա Թովմասյանին: Հայտնի հաղորդավարուհին, ով վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ֆոտոալբոմ է նվիրել զույգին: Աննան Instagram-ում տեղադրել է ալբոմի լուսանկարը եւ իր շնորհակալական խոսքը գրել:
«Զբաղված եմ շատ հաճելի գործով: Ափսոս մեր օրերում շատ քիչ են ալբոմներ պահում եւ բոլոր նկարները հեռախոսների կամ համակարգիչների մեջ են թողնում: Ու մի օր էլ պատահական ջնջվում են, կամ հեռախոսն ենք կորցնում: Արդեն մոռացել ենք, թե ինչքան ջերմություն է մեզ փոխանցում ալբոմի մեջ դրված նկարները… Հասկանում ենք միայն երբ թերթում ենք հին ալբոմի էջերը: Նազենի Հովհաննիսյան, շնորհակալ եմ այս թանկ նվերի համար»,- գրել է Աննան:

1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



