Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«PowerFull» լիցքավորման սարքերի (power bank) վարձակալության ծառայությունը տեղափոխվել և գործում է բացառապես «Fast Shift» վճարահաշվարկային ընկերության հավելվածում։ Ծառայության նպատակն է էներգիայի սնուցման աղբյուրները հասանելի դարձնել ամենամոտ վայրերում, որպեսզի հնարավոր լինի շարժական փաուեր բենքերով լիցքավորել սմարթֆոնն ու մյուս սարքերը, երբ նստում է մարտկոցը։

PowerFull-ի կայանները տեղակայված են Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում՝ Գյումրիում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Սևանում, Իջևանում և Վանաձորում։ Ընդհանուր առմամբ ծառայությունը գործում է 400-ից ավելի կետերում՝ ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, ֆիթնես ակումբներ, գեղեցկության սրահներ, մետրոյի կայարաններ, միջոցառումների վայրեր և այլն։ 

Փաուեր բենքը վարձակալելու համար անհրաժեշտ է Fast Shift հավելվածի գլխավոր էջում սեղմել QR կոճակը և սքանավորել կայանի վրա պատկերված QR-ը։ Այսպես հնարավոր է պարզ ու արագ վերցնել բենքը և լիցքավորել սմարթֆոնը կամ այլ սարքերը։ Հատկանշական է, որ կարիք չկա կայանի մոտ սպասել՝ PowerFull-ը վերադարձնելու համար։ Կարելի է հանգիստ տեղաշարժվել և հավելվածի քարտեզում գտնել մեկ այլ կետ, որտեղ առկա է PowerFull-ի կայան, և բենքը հանձնել ամենամոտ ու հարմար վայրում։

«Մեր ընկերությունը մշտապես ձգտում է իր օգտատերերին ներկայանալ նոր ծառայություններով և հավելվածի ընդլայնված հնարավորություններով։ PowerFull-ի կայաններն ամենուր աչքի են ընկնում վերաբրենդավորված դիզայնով և պատրաստ են օգնության հասնել, երբ նստում է սմարթֆոնի մարտկոցը։ Այսպիսով միշտ կարելի է կապի մեջ մնալ ընկերների, հարազատների ու գործընկերների հետ և չանհանգստանալ լիցքավորման համար կարևոր հանդիպումներից առաջ», - ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

PowerFull-ից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fast Shift հավելվածն ինչպես App Store-ից, այնպես էլ Play Market-ից։ 

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

ԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»