Քրիստինա Օրբակայտեն հիվանդանոցում է հայտնվել (լուսանկար)
ԼԱՅՖՀայտնի երգչուհի Քրիստինա Օրբակայտեի երկրպագուները խիստ անհանգստացած են՝ երգչուհին հայտնվել է հիվանդանոցում, ինչի մասին հասկանալի է դառնում նրա հրապարակած լուսանկարից՝ հիվանդանոցային մահճակալին։ Պարզվել է, որ Օրբակայտեն տեղափոխվել է Մելբուրնի հիվանդանոց՝ դժվար տանելով կլիմայի փոփոխությունը։ Որպեսզի վիճակը բարելավվի, Օրբակայտեն վիտամինային կաթիլներ է ընդունել։
Լուսանկարում Քրիստինան հիվանդանոցում է, նրա կողքին է ամուսինը՝ Միխայիլ Զեմցովը։ Լուսանկարում երգչուհին ժպտում է, ինչից կարելի է ենթադրել, որ նա իրեն արդեն լավ է զգում։




