ԱԺ-ն հաստատեց Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման վարկային համաձայնագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովը քվեարկությամբ հաստատեց Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման վարկային ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 78, դեմ՝ 20, ձեռնպ ահ՝ 12 պատգամավոր:
Համաձայնագրով Ասիական զարգացման բանկը 22 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 112.970 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ բարելավելու համար քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ապահովել ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ: Այն նախատեսվում է ավարտին հասցնել 2020թ.:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



