Ոստիկանությունում «ջարդ» է սկսվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ ՃՈ ծառայության հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնից զբաղեցրած պաշտոններից ազատվել են Գեւորգ Մկրտումյանն ու Արտակ Ադամյանը:
Նշենք, որ Գեւորգ Մկրտումյանը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այս տարվա ապրիլին պաշտոնից հեռացված Ռոման Մկրտումյանի որդին է:
Աղբյուրի տեղեկություններով` ՃՈ նորանշանակ պետ Արմեն Հակոբյանը կադրային ջարդ է սկսել, եւ առաջիկայում սպասվում են նոր պաշտոնանկություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



