Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հնարավոր չէ ապրել աշխարհում, որտեղ Իրանը միջուկային զենք ունի, Թեհրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից և թույլ տա ամերիկացի տեսուչների մուտքն իր օբյեկտներ. Պետդեպ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եթե ​​Իրանը ցանկանում է ունենալ խաղաղ քաղաքացիական բնույթի միջուկային ծրագիր, այսինքն՝  ատոմակայաններ, ինչպես աշխարհի մյուս երկրներն ունեն, դրան հասնելու միջոց կա:  Կառուցվում են ռեակտորներ, ներմուծվում է հարստացված ուրան՝ այդ ռեակտորներն աշխատացնելու համար: Այդպես են անում աշխարհի տասնյակ երկրներ։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Բայց հնարավոր չէ ապրել աշխարհում, որտեղ Իրանը միջուկային զենք ունի», - ասել է պետքարտուղարը:

Նա ընդգծել է, որ աշխարհում ուրան հարստացնող միակ երկրները միջուկային զենք ունեցողներն են։ 

«Իրանը պնդում է, որ միջուկային զենք չի ուզում, բայց հարստացնում է ուրան: Իսկ այն մակարդակը, որով նրանք հարստացնում են ուրանը, տեղին չէ, քանի որ եթե կարող եք հարստացնել 3,67 տոկոսով, ապա ընդամենը մի քանի շաբաթ է պահանջվում հասնելու 20 տոկոսին, այնուհետև 60 տոկոսին, իսկ հետո զենքի համար անհրաժեշտ 80 և 90 տոկոսին:

Առաջ գնալու ճանապարհը հետևյալն է՝  Իրանը պարզապես պետք է ասի՝ համաձայնել ենք այլևս չհարստացնել ուրան, մենք միջուկային էներգիայի համար ռեակտորներին անհրաժեշտ հարստացված ուրանը ներմուծելու ենք:  Սա նրանց համար հնարավորություն է, եթե նրանք օգտվեն դրանից:  Սա լավագույն հնարավորությունն է, որը նրանք կունենան:  Նախագահ Թրամփը խաղաղության նախագահ է: Նա պատերազմ չի ուզում:  Նա չի ցանկանում հակամարտություն... Եվ այստեղ կա առաջ շարժվելու մեկ ճանապարհ:  Բայց այն, ինչ չի կարող լինել, ապրելն է մի աշխարհում, որտեղ Իրանը միջուկային զենք ունի», - ասել է Ռուբիոն:

Պետքարտուղարի խոսքով՝ Իրանը նաև պետք է թույլ տա ամերիկացի տեսուչներին այցելել ու ուսումնասիրել իրանական միջուկային օբյեկտները:

«Պետք է բացեք ձեր բոլոր օբյեկտները: Այսպիսով, կարծում եմ, եթե իրականում Իրանը, ինչպես ինքն է սիրում կրկնել, հետաքրքրված չէ միջուկային զենքով և միայն խաղաղ միջուկային էներգիա է ուզում, այդ դեպքում չպետք է վախենա ցանկացած տեսակի տեսուչների, այդ թվում՝ ամերիկացիների ստուգումներից։

Իրանը կարող է շահել, ունենալ իրական տնտեսական զարգացում, ներդրումներ երկրում, բայց պետք է հրաժարվի ահաբեկիչներին հովանավորելուց, հութիներին օգնելուց, հեռահար հրթիռների կառուցումից, որոնց նպատակը միջուկային զենք ունենալն է, և պետք է հրաժարվի ուրանի հարստացումից:  Սրանք անհիմն խնդրանքներ չեն։  Ամբողջ աշխարհում կան երկրներ, որոնք ունեն միջուկային էներգիա, բայց չեն հարստացնում ուրան, չունեն հեռահար հրթիռներ և չեն հովանավորում ահաբեկչությունը։  Այդ ճանապարհը կա նրանց համար:  Դա խաղաղության ճանապարհն է:  Եվ անկեղծ ասած, ես աղոթում եմ և հույս ունեմ, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի համոզենք նրանց , որ պետք է ընդունեն դա»,- ասել է Ռուբիոն:

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոց