Ֆլիկ․ Լեւանդովսկին կարող է պատրաստ լինել «Ինտերի» դեմ խաղին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է իր ղեկավարած թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու մասին, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը (3:3):
«Լեւանդովսկին կարող է պատրաստ լինել «Ինտերի» դեմ պատասխան հանդիպմանը։ Նա վերականգնվում է սպասվածից արագ։ Լեւանդովսկին իսկական պրոֆեսիոնալ է եւ միշտ համառ աշխատանք է կատարում, որպեսզի 100 տոկոս պատրաստ լինի։ Նա կարող է վերադառնալ երեքշաբթի»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին մասնակցել է 48 հանդիպման, խփել է 40 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



