Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական «կատակներ»՝ ճշմարտության սարսափելի բաժնով. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կան սպառնալիքներ, որոնք այնքան սարսափելի են, որ հասարակությունը հաճախ նախընտրում է չքննարկել դրանք՝ համարելով անիրատեսական։ Օրինակ՝ ադրբեջանցիների կողմից Հայաստանի հարկադիր բնակեցման սպառնալիքը, որը կարող է հնչել որպես աննրբանկատ կատակ կամ սև հումոր։ Սակայն սա բնավ կատակ չէ. պետական ղեկավարների սեղանին արդեն դրված փաստաթղթերը կատակ չեն, իսկ Ալիևի գլխավոր պայմանը Փաշինյանի համար ոչ թե հնչեցված առաջարկ է, այլ շատ կոնկրետ ու մանրամասն նախագիծ, որը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։

Հայաստանի իշխանությունները այս հարցի վերաբերյալ շարունակում են նվազագույն հայտարարություններ անել, թեև երբեմն ՔՊ ներկայացուցիչներից մեկը, օրինակ՝ Հովիկ Աղազարյանը (թեկուզ նախկին) ակամա բացահայտում է, որ թեման քննարկվում է Ադրբեջանի հետ։ Սակայն հայ հասարակությունը դեռ չի գիտակցել սպասվող աղետի մասշտաբները և չի արտահայտել իր վերաբերմունքը այդ խնդրի շուրջ։

Հայաստանի տարածք, որն այս համատեքստում (և ոչ միայն այս առումով) Ալիևը համառորեն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ըստ նրա պնդումների, «կվերադարձվի» մոտ երեք հարյուր հազար ադրբեջանցի՝ իբր այն նույն մարդիկ, որոնք լքել են հայկական տարածքը 20-րդ դարում։ Պատկերացնել, որ բացահայտ թշնամական ժողովրդի երեք հարյուր հազար ներկայացուցիչ մտնում է մի քանի միլիոն բնակչություն ունեցող երկիր, նշանակում է պատկերացնել Հայաստանի փլուզումը։ Սակայն, ինչպես միշտ պատահում է Ալիևի վերջնագրերում, ամեն ինչ ավելի վատ է, քան թվում է առաջին հայացքից։

2024 թվականի դեկտեմբերին, ելույթ ունենալով համաժողովներից մեկում, Ալիևը կրկին բարձրացրեց ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Հայաստան՝ նշելով թիվը՝ երեք հարյուր հազար մարդ։ Նա նաև պահանջեց, որ Երևանը անհապաղ բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպության հետ, որը նախապես պատրաստել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգ» անվամբ փաստաթուղթ։ Այս փաստաթուղթը նախատեսված էր որպես ճանապարհային քարտեզ։ Այսպիսով, Ալիևը ընդգծեց, որ իր դիրքորոշումը լիովին համընկնում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» դիրքորոշման հետ, որը ամրագրված է «Վերադարձի հայեցակարգում»՝ դարձնելով այն ծրագրային փաստաթուղթ Ադրբեջանի կառավարության համար։

«Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգը» հասանելի է հանրությանը, և մենք խորհուրդ կտայինք Հայաստանի քաղաքացիներին՝ ծանոթանալ դրան առանց վարանելու։ Ի վերջո, այն մանրամասն նկարագրում է այն աշխարհը, որը Հայաստանի ներկայիս կառավարությունը պատրաստում է մեզ համար՝ հողեր հանձնելով և հայ զինվորների կյանքը վտանգելով։

«Հայեցակարգի» համաձայն, ադրբեջանցիները Հայաստանում կստեղծեն խոշոր անկլավներ՝ ամբողջությամբ բնակեցնելով գյուղեր և քաղաքներ։ Փաստաթղթում նշվում է, որ «ադրբեջանցիներին տարբեր պատրվակներով և իրավական հնարքներով ցրելու փորձերը ռասիզմի դրսևորում են և կմերժվեն՝ որպես վերաինտեգրմանը խոչընդոտող վնասակար մոտեցում»։ Բացի այդ, պնդում է արվում, որ Հայաստանը «պետք է հնարավորություն տա ադրբեջանցիներին՝ սովորելու իրենց մայրենի լեզվով, ինչպես նաև օգտագործելու ադրբեջաներենը օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում՝ ադրբեջանցիների իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար»։

Բացի այդ, Հայաստանից կպահանջվի «անհապաղ դադարեցնել հերոսացնելն ու պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հանցագործություն են կատարել ադրբեջանցիների դեմ», ներառյալ՝ ռազմական և քաղաքական գործիչների հուշարձանների քանդումը, ադրբեջանցիների դեմ հանցագործություններին մասնակցած ահաբեկիչների դատապարտումը, ինչպես նաև պատմական անվանումների փոփոխության վերացումը։

Փաստաթղթում նաև նշվում է, որ ադրբեջանցիները «չեն վստահում Հայաստանի Հանրապետությանը անվտանգության հարցերում և կարևոր են համարում արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ենթակա տարածքներում միջազգային անվտանգության առաքելություն տեղակայելը՝ կազմված իրենց վստահելի երկրների ուժերից»։

Հետաքրքիր է, թե որ երկրները կհանդիսանան Հայաստան օրինականորեն ներխուժած ադրբեջանցիների «թիկնապահը»։ Թուրքիան, իսկ էլ ո՞վ։ Ռուսաստանը, հավանաբար, նրանց թվում չի լինի. նախ՝ Ադրբեջանը նրան այնքան էլ չի վստահում, երկրորդ՝ Հայաստանի ներկայիս կառավարությունը դժվար թե համաձայնի, և երրորդ՝ դա կվնասեր նաև Ռուսաստանի շահերին։ Ամենայն հավանականությամբ, նման առաքելությանը կարող են մասնակցել Եվրամիության երկրները, որոնց հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն ջերմացել են Ադրբեջանի հետ։ ԵՄ ղեկավարությունը, որն առավելապես շահագրգռված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ, հնարավոր է կողմ լինի կովկասյան ժողովուրդների նման «հաշտեցման» գաղափարին։ Ավելին, հաշվի առնելով հայկական վերնախավի ակնածանքը Եվրոպայի նկատմամբ՝ ԵՄ առաքելությունը, անկասկած, կարող է դառնալ իրական պաշտպանություն Հայաստանում բնակություն հաստատած ադրբեջանցիների համար՝ կանխելով դժգոհության դրսևորումները հայերի կողմից։

Շատ հետաքրքիր է, թե ովքեր են իրականում այն երեք հարյուր հազար մարդիկ, որոնք, ըստ Ալիևի, արդեն իսկ ցանկություն են հայտնել «վերադառնալ տուն»։ Չնայած «Հայեցակարգում» հայտարարված տեղահանված անձանց գտնելու լայնածավալ տեղեկատվական արշավին, անհավանական է թվում այդքան կարճ ժամանակահատվածում գտնել նույնիսկ տասնյակ անգամ ավելի քիչ թվով մարդկանց, որոնք պատրաստ են հանկարծ թողնել ամեն ինչ և տեղափոխվել մի երկիր, որը յուրաքանչյուր ադրբեջանցու համար ընկալվում է որպես ծայրահեղ թշնամական։ Պետք է ենթադրել, որ այս երեք հարյուր հազար «էքստրեմալ սպորտաձևերի սիրահարները» չեն լինի Ստալինի օրոք Հայաստանի Հանրապետությունից տեղահանված ծերունիներ։ Դա, ամենայն հավանականությամբ, կլինի բոլորովին այլ մասսա՝ ֆիզիկապես և բարոյապես ուժեղ, լավ մարզված և, ըստ էության, բանակի նման կազմավորված։

Ալիևը Զանգեզուրը համարում է այն տարածքներից մեկը, որի բնակչությունը, ըստ նրա, եղել է ադրբեջանական։ Այսպիսով, Զանգեզուրում նա պատրաստվում է միանգամից իրականացնել իր երկու ծրագրերը՝ միջանցք՝ արտատարածքային գոտու կարգավիճակով, և մեծ էքսկլավ՝ պաշտպանված արտաքին ուժերի կողմից։ Հետևաբար, այդ պարագայում, իրերի նման՝ անհավանական թվացող դասավորության դեպքում այս տարածքը հայկական կարելի է անվանել միայն «քաղաքավարությունից ելնելով»։

«Մենք Զանգեզուր կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով», - հայտարարել է Ալիևը։ Սակայն հարցը միայն Զանգեզուրով չի սահմանափակվի։ Ալիևը կարող է իրեն թույլ տալ նման մեծամտություն՝ տանկերի կարիք չունենալու առումով, քանի որ Հայաստանում նրա գործընկերը Նիկոլ Փաշինյանն է։ Փաշինյանի գլխավոր խնդիրը, կարծես, հայ հասարակությանը հերթական զիջումները ներկայացնելն է որպես անհրաժեշտություն։ Ահա թե ինչու Ալիևը այդքան վստահորեն հայտարարում է. «Ես խորապես համոզված եմ, որ ադրբեջանցիների վերադարձի օրը անպայման կգա, և այստեղ մենք հույսը դնում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքի վրա»։

Դե, նման համոզմունք Ալիևը հայտնում է՝ երևի թե իր փորձից ելնելով. նա վստահ է, որ այս հարցում Նիկոլը քաղաքական կամքի տեր մարդ է ու չի «քաշի»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին7-ամյա աղջիկը փախել է տնից․ նրան շղթայել և ստիպել են կոյուղաջուր խմելԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Ընդդիմության քվեները գրեթե կրկնապատկվել են․ իշխանության համար սա ի՞նչ ազդանշան էԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան