Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի կեղծարարության մասշտաբները սահմաններ չեն ճանաչում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը միշտ էլ աչքի է ընկել կեղծարարությամբ, այդ թվում՝ չեղած պատմության հորինման ու այլ ժողովուրդների պատմության յուրացման առումով։

1918 թվականին տեղի ունեցավ «Ադրբեջան» անվամբ պետության ստեղծումը, որը նախկինում երբեք գոյություն չէր ունեցել, իսկ 1930-ական թվականների վերջում միայն խորհրդային իշխանությունների կողմից թյուրքախոս մահմեդական բնակչությունը ստացավ «ադրբեջանցի» ընդհանրական անվանումը, իսկ մինչ այդ նրանք երբեք որպես առանձին ժողովուրդ չեն դիտարկվել: Այդ 12 տարվա ընթացքում նրանց ընդունված էր անվանել «թաթարներ», «ադրբեջանական թաթարներ» կամ «կովկասյան թաթարներ», ինչպես, օրինակ՝ Ղրիմի թաթարներն էին։

Բայց ադրբեջանական ղեկավարությունը հետևողականորեն փորձում է «ապացուցել» անապացուցելին, այն է՝ իբր ադրբեջանցիները շատ «հինավուրց» ժողովուրդ են։ Տեսեք, նույնիսկ թուրքերն են ընդունում, որ իրենք տարածաշրջանում եկվոր են և 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի նկատմամբ սելջուկթուրքերի տարած հաղթանակի արդյունքում կարողացան հաստատվել, ապա հզոր պետականություն ստեղծել։ Ավելին, ամեն տարի նշում են այդ առիթը՝ չնայած թուրքական ցեղերի ներխուժումը դեպի տարածաշրջան կործանարար հետևանքներ ունեցավ տեղի ժողովուրդների՝ հայերի, հույների ու ասորիների համար։

Իսկ ահա Ադրբեջանը, որպեսզի ցույց տա, թե խորը պատմական հիմքերի վրա է հիմնված, ու դրանով կերակրի իր հասարակությանը, պատմական փաստերի կեղծումն ու հորինումը այնպիսի անհեթեթ մակարդակի է հասցրել, որ Բաքվի կողմից առաջ քաշվող թեզերը հաճախ նույնիսկ հակասում են միմյանց։ Այսինքն, մի սուտը արդարացնելու համար մեկ այլ սուտ են հորինում: Օրինակ՝ մեկ նշվում է, որ ադրբեջանցիները հենց կովկասյան աղվանների կամ ալբանացիների հետնորդներն են, իսկ մեկ այլ դեպքում՝ թե իրենք այն մահմեդական ցեղերի ժառանգորդներն են, որոնք իշխել են Իրանում։

Ու այս կեղծարարության շրջանակներում փորձ է կատարվում յուրացնել ու սեփականացնել շրջակա ժողովուրդների պատմությունն ու ժառանգությունը։ Օրինակ՝ ամբողջ աշխարհը գիտի, որ երբ հայերն ու պարսիկները հազարամյակներ շարունակ ապրում էին մեր տարածաշրջանում և պետականություն էին ստեղծել, Ադրբեջանի հետքն անգամ չկար։ Բայց սա չի խանգարում, որ Ադրբեջանում պարբերաբար Իրանի ու Հայաստանի որոշ տարածքներ «պատմական ադրբեջանական հողեր» հայտարարվեն։

Պատմության մասնագետները, ընդհանրապես պատմությանը քաջատեղյակ մարդիկ են ծիծաղել ադրբեջանական թեզերի վրա, բայց աբսուրդայինն այն է, որ այսպիսի մոտեցումների հիման վրա էլ ձևավորվում է Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականության և հավակնությունների ողջ դիապազոնը։ Օրինակ՝ առաջ է քաշվում «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ գաղափարը, իսկ մյուս կողմից էլ՝ Իրանական Ատրպատականն իրենց միացնելու ձգտումը։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանում չեն բավարարվում այսքանով և ձգտում են յուրացնել նաև վրացական ժառանգությունը։ Պաշտոնական Բաքուն Կովկասի Աղվանքի կամ Ալբանիայի հետ ունեցած մտացածին կապը գործի է դնում նույնիսկ Վրաստանի դեմ՝ յուրացնելով ադրբեջանական տարածքում հայտնված վրացական եկեղեցիները և ոտնձգություն կատարելով վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրի նկատմամբ։ Իսկ պատմական կերպարները, որոնք իրականում կապված են վրացական կամ հայկական միջավայրի հետ, հաճախ ներկայացվում են որպես ադրբեջանցիներ։ Ուստի չպետք է զարմանալ, որ շատ շուտով կարող է պարզվել, որ Վրաստանն էլ «Հյուսիս-արևմտյան Ադրբեջանն» է։

Ադրբեջանը իր քարոզչական և ակադեմիական դաշտում առաջ է քաշում նաև մի շարք հորինված կամ աղավաղված թեզեր, որոնց նպատակն է ձևավորել պատմական և ազգաբանական կապ, այս անգամ՝ Հյուսիսային Կովկասի հետ։ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների և ավարների պատմությունը յուրացվում է՝ նրանց վերագրելով թյուրքական ծագում այն դեպքում, երբ այս ժողովուրդների մեծ մասը ունեն ոչ թյուրքական արմատներ (լեզգիները՝ լեզգիական լեզվախմբի, թալիշները՝ իրանախոս)։

Պատմական փաստերի կեղծարարության այս քողի ներքո էլ Ադրբեջանում որոշակի հավակնություններ են ձևավորվում Ռուսաստանի նկատմամբ։ Պատահական չէ, որ նշված թեզերը ադրբեջանական մամուլը հեղեղում են հատկապես այն ժամանակ, երբ լարվում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները։

Բայց ամենավտանգավորն այն է, որ Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու (արբանյակային լուսանկարներով պարզ կարելի է տեսնել) ու յուրացնելու հետ մեկտեղ Ադրբեջանը սկսել է կեղծ նյութերի հիման վրա արտերկրում գիտաժողովներ ու ցուցահանդեսներ կազմակերպել։ Ի մասնավորի, ապրիլի 10-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Կովկասյան Ալբանիայի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով էր կազմակերպել։ Միջոցառումը նպատակ ուներ Արցախի հայկական կրոնական ու մշակութային ժառանգությունը ադրբեջանական ներկայացնել, ինչը միտված է հայկական հետքը տարածաշրջանում ջնջելուն։ Իսկ որոշ ժամանակ անց էլ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ Տվարդովսկի հրապարակում, կազմակերպվել է ցուցահանդես՝ «Արևմտյան Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով։

Պարզ է, որ այս նպատակի համար Բաքուն ահռելի ֆինանսական միջոցներ է ծախսում, բայց անհրաժեշտ է նախօրոք ամեն ինչ անել, որ այդ միջոցառումները ստվերվեն ու նույնիսկ չկայանան, այլ ոչ թե կայանալուց հետո արձագանքել դրանց, ինչպես ընդունված է մեզանում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին Ձերբակալություններ` Ստեփանավանում Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսըԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին Օրերը զգալիորեն կցրտեն. եղանակի կանխատեսումԹրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի դեմ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համարղ Արաղչի Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԲժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՀակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը Ստեփանավանում