Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը կբացվի առաջիկայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնը ՀՀ-ում բացվելու է 2016 թվականի փետրվար-մարտին։ Այդ նպատակով կառավարությունը համաձայնություն տվեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կեցության, անձեռնմխելիո ւթյունների և արտոնությունների պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ կենտրոնն ազատված է լինելու հարկերից։ «Ռուսական կողմը կներդնի 34 մլն դոլար։ Արդեն այս տարի կունենանք 6 մլն դոլարի տեխնիկական միջոցներ»,- ասաց նախարարը։
Կենտրոն հիմնելու մասին համաձայնագիրը խորհրդարանում վավերացվել էր 2015թ. հունիսին։



