Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մորաքույր Մարիան, կղզուց փախուստն ու սրճային լիկյորի բաղադրատոմսը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Tia Maria կոչվող լիկյորը, որը թարգմանվում է որպես Մորաքույր Մարիա, այսօր ժողովրդականություն է ձեռք բերել իր հայրենիքից՝ Ջամայկայից էլ շատ հեռու: Այն հայտնի է ինչպես Ամերիկյան մայրցամաքներում, այնպես էլ Եվրոպայում: Այդ սև-շագանակագույն ըմպելիքն ունի սուրճի և վանիլի նուրբ բույր, ինչպես նաև քաղցր համ՝ երկար հետհամով:Այդ յուրահատուկ լիկյորը պատրաստելու համար ջամայկացիներն օգտագործում են շատ թանկ սուրճի հատիկներ, որոնք աճեցվում են լեռներում, հինգ տարվա հնեցման մուգ ռոմ, եղեգնաշաքար և տարբեր համեմունքներ։ Մեր օրերում այդ լիկյորի ալկոհոլի պարունակությունը կազմում է 26,5 % (ի սկզբանե լիկյորի թնդությունը կազմում էր 31,5 %)։

Թիա Մարիան դարավոր պատմություն ունի։ Մասնավորապես, խմիչքի ծագման հարցում պատմվում է մի գեղեցիկ լեգենդ գաղութարարների և Իսպանիայից եկած մի գեղեցիկ ազնվականուհու մասին։ Ամեն ինչ սկսվել է 17-րդ դարում՝ այն ժամանակ, երբ ծովերը պատկանում էին ծովահեններին, և կար մշտական ռազմական առճակատում եվրոպական ծովային տերությունների միջև: Ջամայկա կղզում մի երիտասարդ իսպանուհի կառավարում էր բազմաթիվ պլանտացիաներից մեկը, և հերթական ռազմական հակամարտության ժամանակ նա և իր սպասուհի Մարիան ստիպված էին փախչել կղզուց: Չիմանալով, թե ինչպես շնորհակալություն հայտնել տիրուհուն՝ իրեն փրկելու համար, Մարիան նրան տալիս է իր ունեցած միակ արժեքավոր բանը՝ անսովոր լիկյորի բաղադրատոմսը: Ավելի ուշ տիրուհին այդ լիկյորն անվանել է հենց Մարիայի պատվին։

Գեղեցիկ լեգենդ է, բայց, ինչպես հաճախ է պատահում, կա ավելի առօրեական պատմություն: Եվ դա վերաբերում է մեզանից ոչ այնքան հեռու ժամանակներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ջամայկայում բնակվող Քեննեթ Էվանսն է լիկյորի բաղադրատոմս հորինել, որը հիմնված էր ռոմի և սուրճի հատիկների վրա, և տեղում էլ կազմակերպել է դրա արտադրությունը։ Չնայած սա խմիչքի ծագման պաշտոնական պատմությունն է, բայց կան որոշ անհամապատասխանություններ: Մասնավորապես, կան փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ Tia Maria International Limited ընկերությունը գրանցված է եղել դեռ 1929 թվականին։ Այնուամենայնիվ, Մորաքույր Մարիա լիկյորը գոյություն ունի, և դրա ծագման վերաբերյալ որոշ հարցեր միայն խթանում են ալկոհոլային խմիչքների սիրահարների հետաքրքրությունը:

Հարկ է նշել, որ Թիա Մարիայի համը բավականին տարբերվում է սուրճի այլ լիկյորներից: Նախ՝ այն նկատելիորեն ավելի քաղցր է և ավելի քիչ խիտ: Երկրորդ՝ Մորաքույր Մարիայի համն ավելի բարդ է և ներդաշնակ համեմունքների շնորհիվ, ինչը թույլ է տալիս այն օգտագործել որպես առանձին ըմպելիք, այլ ոչ միայն օգտագործել կոկտեյլներում։ Այն հիանալի է համադրվում նաև շոկոլադե աղանդերների և պաղպաղակի հետ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան