Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում առաջընթաց է գրանցվել վարակիչ որոշ հիվանդությունների դեմ պայքարում․ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ առաջընթաց է գրանցվել վարակիչ որոշ հիվանդությունների դեմ պայքարում, և որտեղ արդյունավետորեն իրականացվել են պատվաստումների համապարփակ ծրագրեր։  

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Աղվերանում կազմակերպված «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ 2025» միջոցառման ժամանակ այդ տեսակետը հայտնեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան։ Նա մասնակցում էր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված իմունականխարգելման և պատվաստանյութերի թեմաներին առնչվող քննարկմանը։  

AfnCjVuCV1yt3ZOicRyyO41zVtObfgAT2sB3tbqV.webp

«Պատվաստումների ծրագիրն առհասարակ ենթադրում է համատեղ պատասխանատվություն։ Այդ պատճառով ԱՀԿ-ն պատրաստակամորեն համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) հետ։ 2003-2004 թվականներին, երբ նոր սկսում էի աշխատել հանրային առողջապահության ոլորտում, տեսնում էի, որ իմ հայրենիքում՝ Հնդկաստանում, մեծ թվով պոլիոմիելիտի դեպքեր կային, մինչդեռ Հայաստանում 1995 թվականից ի վեր նշված հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել։ Դա իսկապես գոհացուցիչ արդյունք է և երջանկություն է գիտակցել, որ երեխաներն այստեղ չեն տառապում նման հիվանդությամբ։ Այսպիսի արդյունքի, անշուշտ, հասել ենք պատվաստումների օգնությամբ»,- նշեց Դատտան։

Նրա դիտարկմամբ՝ կան երիտասարդ ծնողներ, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն, թե պոլիոմիելիտն ինչ է, քանի որ նրանց երեխաները չեն տառապել այդ հիվանդությամբ, և դա պետք է դիտարկվի որպես պատմական ձեռքբերում։ 

«Պատվաստումների ծրագիրն ամբողջ աշխարհում մեկնարկել է հիսուն տարի առաջ, երբ ԱՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների հետ միասին փաստեցին, որ պատվաստումները մարդու իրավունքների մի մասն են կազմում։ Ցանկացած երեխա, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է ծնվել, իրավունք ունի ստանալ իրեն հասանելիք պատվաստումները։ Ծրագրի իրականացումից ի վեր 154 միլիոն մարդ փրկվել է տարբեր հիվանդություններից։ Սա փոքր թիվ չէ, եթե հաշվի առնենք, որ աշխարհում պատվաստումների շնորհիվ ամեն վեց րոպեն մեկ փրկվում է մարդկային կյանք։ Հույս ունենք, որ ապագայում այլևս չենք լսի այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են պոլիոմիելիտը, դիվթերիան, փայտացումը, կարմրուկը, կարմրախտը»,- ասաց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը։

Նրա կարծիքով՝ խոսքը միայն փոքր տարիքում ստացած պատվաստումներին չի վերաբերում ։ Դատտան անդրադարձավ մի ցավալի իրողության, ըստ որի՝ շատ երկրներում, որտեղ ծնվում են երեխաներ, նրանց չեն անվանակոչում մինչև հինգ տարեկանը, որովհետև ծնողները համոզված չեն՝ երեխան ողջ կմնա, թե կմահանա հիվանդությունից։ 

«Պատվաստումների ծրագիրը վերաբերում է նաև մեծահասակներին։ Հայաստանում, այլ երկրների նման, կիրառվում է մի պատվաստում, որը թույլ է տալիս կանխել արգանդի պարանոցի քաղցկեղը։ Դրա շնորհիվ կանայք և աղջիկները պաշտպանված կլինեն այդ հիվանդությունից։ Կան շատ երկրներ, որոնց տվյալների հիման վրա հավաքագրվել են ապացույցներ առ այն, որ դրանցում արգանդի պարանոցի քաղցկեղի ցուցանիշները պատվաստումների շնորհիվ գրեթե զրոյական մակարդակի վրա են»,- ասաց Դատտան։

Նա չբացառեց, որ մարդիկ կարող են նաև ունենալ մտահոգություններ ու հարցեր պատվաստումների գործընթացի վերաբերյալ, ինչն, ըստ նրա, նորմալ երևույթ է և կապված է որոշումներ կայացնելու գործընթացի հետ, բայց մյուս կողմից էլ պետք է գիտակցել, որ վարակիչ հիվանդություններից խուսափելու լավագույն տարբերակն այն է, երբ հասարակության 95 տոկոսից ավելին պատվաստված է ու պաշտպանված։ Դատտայի կարծիքով՝ պատվաստանյութերի հանդեպ կասկածները, մարդկանց տատանվելու հանգամանքը չեն վերաբերում միայն հայաստանյան հասարակությանը, մարդիկ ամենուր վախենում են շատ գործոններից։ 

Ըստ նրա՝ «Քովիդ-19»-ից հետո իրավիճակը որոշակիորեն փոխվել է, համավարակի բռնկման ու տարածման օրերին բոլորը խոսում էին պատվաստումների մասին, ինչը դրական շարժ էր զուտ առողջապահության տեսանկյունից։ Այդ գործում կարևոր էին նաև իրազեկվածությունը, մասնագետ բուժաշխատողների տեսակետներն ու գնահատականները, որոնք նույնպես վստահություն էին ներշնչում մարդկանց, հետևաբար առողջապահական համակարգը միշտ պետք է պատրաստ լինի հնարավորինս սպառիչ պատասխաններ տալ խնդրահարույց հարցերին։       

«Երբ ծնողներն իրենց երեխաների հետ գալիս են պոլիկլինիկա, այդժամ հարցեր են ուղղում բուժաշխատողներին, ինչը միանգամայն ճիշտ է։ Սա այն դեպքն է, երբ բոլորս պետք է համագործակցենք՝ լրացուցիչ տեղեկատվություն տալով մարդկանց։ Շատ կարևոր է, որ մտահոգված անձինք ցանկացած պահի ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Պակաս կարևոր չէ, որ նրանք այդ հարցերն ուղղեն իսկապես կոմպետենտ մասնագետներին ու կառույցներին։ ԱՀԿ-ի հանձնառություններից մեկը տարբեր երկրների մասնագետների միջև կապ հաստատելն է, որպեսզի բոլոր հարցերի պատասխանները տրվեն։ Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ շրջանառվում է հսկայածավալ ինֆորմացիա։ Ցանկացած ծնող կարող է ձեռք բերել տեղեկատվություն, բայց անհրաժեշտ է դիմել կոմպետենտ և հավաստի աղբյուրներին»,- նշեց բանախոսը։  

Նրա դիտարկմամբ՝ «Քովիդ-19»-ը դրա վառ օրինակն էր։ ԱՀԿ-ն հետազոտություններ էր իրականացնում բոլոր երկրներում՝ հստակեցնելով, որ ինֆորմացիայի առաջին աղբյուրը բուժաշխատողներն են։ Մարդիկ դեռևս վստահում են նրանց, ուստի ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքն ուղղված է բուժաշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, որպեսի նրանք պատասխանեն խնդրահարույց հարցերին։ Իսկ երկրորդ աղբյուրը ԶԼՄ-ներն են։ 

«ՀՀ առողջապահության նախարարության ջանքերը, որոնք ուղղված են լրատվամիջոցների հետ համագործակցությունը զարգացնելուն, նույնպես դրվատելի է, և մենք սատարում ենք այդ գործընթացին։ Ցանկանում ենք, որ ՀՀ-ում բոլոր երեխաները ստանան նույն տեսակի և որակի ծառայություններ՝ անկախ ծննդավայրից։ Ծառայությունների հավասար հասանելիությունը մեզ համար չափազանց կարևոր է։ Միշտ պետք է հիշենք, որ եթե պոլիոմիելիտի կամ դիվթերիայի դեպքեր վաղուց չեն գրանցվել, ամենևին չի նշանակում, որ մեր գործն ավարտված է։    Պետք է շարունակենք անել այն, ինչ արել ենք մինչ օրս, այսինքն պաշտպանենք մարդկանց՝ տրամադրելով համապատասխան պատվաստանյութեր։ Փաստ է, որ ժամանակին արված պատվաստումները կանխում են անիմաստ հոսպիտալացումները, նվազեցնում են հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։ Կարծում եմ, որ թափանցիկությունն ու երկխոսությունը թուլ են տալիս, որպեսզի յուրաքանչյուր շահագրգիռ կողմ առաջ տանի պատվաստումների հետ կապված գործընթացը, որպեսզի ապագա Հայաստանում մարդիկ հիվանդությունների մասին չհիշեն։ Մենք դրան կարող ենք հասնել համատեղ ջանքերով»,- եզրափակեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը։   

Հետևեք մեզ՝ այստեղ

«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել