Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատրիկ Ֆիորիի հայկական արմատներն ու ընտանիքը. ինչու նա փոխեց իր ազգանունը. լուսանկարներ

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել ծագումով հայ սիրված եւ հեղինակավոր անձանց։ Այս անգամ ներկայացնում ենք աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորիի կյանքն ու հայկական արմատները։

fioriՖրանսիայի ամենահայտնի դերասաններից մեկը` Պատրիկ Ֆիորին, ամեն երեկո դուդուկ է նվագում եւ երբեք չի մոռանում իր հայկական ծագման մասին։ Ամուր արմատները նրան հավերժ կապել են Հայաստանի հետ։

Պատրիկը մեծ հաջողության է հասել  «Փարիզի աստվածամոր տաճարը» ներկայացումից հետո, որտեղ մարմնավորում էր Ֆեբի դերը։

Patrick-Fiori-patrick-fiori-13248930-700-525

Նա ծնվել է 1969թ. սեպտեմբերի  23-ին Մարսելում, մեծացել Կորսիկա կղզում։ Նրա հայրն ազգությամբ հայ  Ժակ Շուշանյանն է, մայրը` կորսիկուհի Մարիա-Անտուանետ Ֆիորին է։ Ծնողները  դաստիարակել են իրենց հինգ զավակներին։

Ֆիորին նշում է, որ կորսիկանցիները ուժեղ, ուղիղ եւ արդար մարդիկ են եւ նման են հայերին, ուստի, ըստ նրա, զարմանալի չէ, որ իր ծնողները սիրել են միմյանց։

Ֆիորին պատմում է, որ կարիերայի սկզբում ընտանիքը փողի կարիք ուներ եւ ծնողները շատ էին աշխատում, որպեսզի կարողանան ապահովել իրենց զավակներին։Ֆիորին ինքը տարբեր աշխատանքներ է կատարել, որպեսզի թեթեւացնի ծնողների հոգսը. պիցցա է վաճառել, աշխատել որպես էլեկտրիկ, դեկորատոր։

fiori8

Նրա առաջին բեմելը տեղի է ունեցել 12 տարեկանում Մարսելի օպերայում «La Legende des Santonniers» երաժշտական կոմեդիայում հայտնի դերասան Ֆրանկ Ֆերնանդելի հրավերով։

Պատրիկ Շուշանյանն իր ազգանունը փոխել է բեմական կարիերայի համար եւ վերցրել մոր ազգանունը։

«Ես նման քայլի եմ դիմել հորս թույլտվությամբ. բանն  այն է, որ Շուշանյան ազգանվանս արտասանության պատճառով դպրոցում միշտ խնդիրներ էի ունենում։ Հուսալ, որ հանդիսատեսն ինձ կհիշեր այս ազգանվամբ, միամիտ քայլ կլիներ»,- նշում է երգիչը։

Ֆիորիի հայրն ի սկզբանե զավակներին չէր պատմել, որ իրենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Նրա հորից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի զավակներին պատմի այդ մասին, քանի որ նա չէր ցանկանում նրանց ցավ պատճառել։

«Այդ ժամանակ ես 13-14 տարեկան էի։ Մի օր հորիցս պահանջեցի, որ ինձ ամեն ինչ բացատրի։ Հայրս պատմեց, որ իրենց գյուղում կար մի ընտանիք, որոնց մոռացել էին «այցելել» ժանդարմները։ Ընտանիքի բոլոր անդամները չէին դադարում աղոթել եւ սպասել, որ ժանդարմները իրենց էլ, ինչպես մյուս ընտանիքներին, «կայցելեն»։ Դա, բարեբախտաբար, տեղի չունեցավ, նրանց մասին մոռացել էին. այդ ընտանիքը Շուշանյանների ընտանիքն էր»,- պատմում է երգիչը։

mgid-uma-artist-mtv.com-1561618

Ֆիորին միջազգային հաջողության հասավ 1993թ.  «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց հետո։ 1994–1995 թթ. երգիչը թողարկեց երկու ալբոմ։

«Փարիզի աստվածամոր տաճարը» ներկայացումից նրա Belle սինգլը մինչեւ օրս էլ շատ հայտնի ու տպավորիչ է։ Ֆիորին խոստովանում է, որ մյուզիքլի շնորհիվ իր կարիերան վեր բարձրացավ «Ֆերարիի» արագությամբ։

Ֆիորին մի քանի անգամ այցելել է Հայաստան։ Նրա առաջին այցը եղել է հոր հետ 2004 թ.։ Նրանք եկել էին տեսակցելու հարազատներին, որոնց հայրը չէր տեսել ավելի քան հիսուն տարի։

J-ai-decouvert-mon-Armenie-par-Patrick-Fiori

« Ես միշտ գիտեի, թե ինչ մեծ նշանակություն ունի հորս համար այս հողը, իսկ հայրս ինձ համար վառ աստղ է։ Ցավոք, ես չեմ տիրապետում հայերենին, այն շատ բարդ է, սակայն ամեն երեկո ես դուդուկ եմ նվագում, որը հայրս գնել է երեւանյան Վերնիսաժից։ Այժմ առանց այդ գործիքի որեւէ համերգ չի անցնում։ Հայաստանը միշտ էլ եղել է իմ կյանքում։ Բացի այդ, եղել են հորս պատմած բազմաթիվ պատմությունները, որոնք ինձ ստիպել են միշտ բացահայտել ինքս ինձ՝ ինքնաճանաչման նպատակով։ Այդ փնտրտուքներում ինչ-որ գաղտնի եւ ձգողական բան կա։ Հավանաբար նույն զգացումն է ունենում աշխարհի ցանկացած ծայրում բնակվող յուրաքանչյուր հայ»,- ասում է երգիչը։

Patrick Fiori playing a football match for the 7th edition of the 'Foot Concert' organized by the Huntington Avenir Association, held at the Palais des sports in Gerland, Lyon, France, on October 12, 2013. Photo by Nicolas Genin/ABACAPRESS.COM

Պատրիկ Ֆիորիի անձնական կյանքի մասին տեղեկությունները քիչ են։ Հայտնի է, որ նրան սիրահարված է եղել երգչուհի Լարա Ֆաբիանը, ով «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում մարմնավորում էր Էսմերալդային։

«Ես նրան ինձնից շատ էի սիրում»,- խոստովանել է Ֆաբիանը։

1003704-patrick-fiori-580x0-1

«Արդյո՞ք  XXI-րդ դարում գոյություն ունի ռոմանտիկա։ Ես ուզում եմ դրան հավատալ, քանի որ ռոմանտիկան կյանքն ավելի է գեղեցկացնում։ Իդեալական կնոջ մասին երեւակայություններ չստեղծելով, հուսով եմ, որ մի օր նրան կհանդիպեմ»,- ասում է  երգիչը։

 

Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»