Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփը հայտարարել է, որ արտաքսման իր ծրագիրը կարող է անտեսել պատշաճ դատավարության իրավունքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ զանգվածային արտաքսումներ արագ իրականացնելու իր հավակնոտ նախընտրական խոստման կատարումը կարող է գերակայել ներգաղթյալներին Սահմանադրության համաձայն պատշաճ իրավական ընթացակարգի իրավունքի տրամադրումից, ինչպես պահանջում են դատարանները։

Թրամփի օրակարգի կենտրոնական մասն է ԱՄՆ պատմության մեջ «արտաքսման խոշորագույն գործողություն» իրականացնելը, ինչպես նա խոստացել է 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Այս նպատակին հասնելու համար նրա վարչակազմը դատարաններից ձգտում է հասնել այն ներգաղթյալների անհապաղ արտաքսմանը, որոնց մեղադրում է վենեսուելական հանցախմբին պատկանելու մեջ՝ նրանց հնարավորություն չտալով իրենց գործը շարադրել դատավորի առջև։

Անցյալ ամիս պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատասխանել էր. «Այո, իհարկե», երբ նրան հարցրել էին, արդյոք Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր մարդ իրավունք ունի՞ պատշաճ իրավական ընթացակարգի։

Թրամփը, սակայն, այդքան վստահ չէ։ «Ես չգիտեմ։ Ես իրավաբան չեմ։ Ես չգիտեմ», - պատասխանել է Թրամփը, երբ հաղորդավարուհի Քրիստեն Ուելքերը հարցրել է, թե արդյոք նա համաձա՞յն է Ռուբիոյի հետ։

Ինչպես ընդգծում է լրատվամիջոցը, Սահմանադրության հինգերորդ փոփոխությունը սահմանում է, որ «ոչ մի անձ» չի կարող «զրկվել կյանքից, ազատությունից կամ սեփականությունից՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի»։ Դրանում չի ասվում, որ այդ անձը պետք է լինի ԱՄՆ քաղաքացի, և Գերագույն դատարանը վաղուց ճանաչել է, որ ոչ քաղաքացիներն ունեն որոշակի հիմնարար իրավունքներ։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ թեև «մենք միշտ պետք է պահպանենք օրենքները», սակայն կցանկանար, որ Սալվադոր ուղարկեին նաև «տեղական հանցագործներին», և այս առաջարկը լայն աջակցություն է ստացել իրավաբան փորձագետների կողմից։ Երբ հաղորդավարուհին փորձել է մատնացույց անել  այն, ինչ ասվում է Հինգերորդ փոփոխության մեջ, Թրամփը ենթադրել է, որ նման գործընթացը չափազանց կդանդաղեցնի իրեն։

«Ես չգիտեմ։ Թվում է, թե դա կարող է ասված լինել, բայց եթե դուք դրա մասին եք խոսում, ապա մենք ստիպված կլինեինք անցկացնել մեկ միլիոն, կամ 2 միլիոն, կամ 3 միլիոն դատավարություն», - ասել է նա։ - «Մենք ունենք հազարավոր մարդիկ, որոնք մարդասպաններ են, թմրավաճառներ և Երկրի վրա ամենավատ մարդկանցից են։ Ես ընտրվել եմ, որպեսզի նրանց այստեղից դուրս շպրտեմ դեպի գրողի ծոցը, իսկ դատարանները հետ են պահում ինձ դրանից»։

«Բայց նույնիսկ հաշվի առնելով այն թվերը, որոնց մասին դուք խոսում եք, մի՞թե դուք, որպես նախագահ, պարտավոր չեք պահպանել Միացյալ Նահանգների Սահմանադրությունը», - հարցրել է հաղորդավարուհին։

«Ես չգիտեմ։ Ես պետք է պատասխանեմ՝ կրկնելով, որ ինձ մոտ աշխատում են փայլուն իրավաբաններ, և նրանք, ակնհայտորեն, կհետևեն նրան, ինչ ասել է Գերագույն դատարանը», - պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Գերագույն դատարանն արդեն հասկացրել է Թրամփի վարչակազմին երեք տարբեր վերջին որոշումներում, որ նա պետք է ներգաղթյալներին տրամադրի հիմնական ընթացակարգային իրավունքներ՝ հիմնված օրենքների վաղեմի ըմբռնման վրա։ Դա չէր պահանջի լիարժեք դատական քննություն, ինչպես առաջարկում էր Թրամփը։ Դրա համար կպահանջվեր ներգաղթի հարցերով դատավորի առջև կանգնելու հնարավորություն։ Նման դատավորները դատական իշխանության մաս չեն կազմում։ Նրանք Արդարադատության նախարարության աշխատակիցներ են։

Հետևեք մեզ՝ այստեղ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում