«Հայկական գործոնի» 13-րդ թողարկման ժամանակ մանրամասն քննարկել ենք թշնամական պետության ներքին դինամիկան. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անցած շաբաթվա վերջին մենք եթեր արձակեցինք «Հայկական գործոնի» խորհրդանշական 13-րդ թողարկումը, որտեղ մանրամասն քննարկել ենք թշնամական պետության ներքին դինամիկան:
Մեր հաղորդման հյուրն էր արևելագետ Արտյոմ Տոնոյանը, որի հետ միասին մենք վերլուծել ենք վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանում ընթացող ազգային և քաղաքական գործընթացները, հայատյացության առաջացումը՝ որպես ազգային պետական գաղափարախոսություն, ադրբեջանական և թուրքական ինքնությունների միջև հասունացող կոնֆլիկտը, ազգային փոքրամասնությունների հակազդեցությունը թուրքացմանը, և վերջապես՝ հայության հետ Ադրբեջանի կոնֆլիկտի խորքային, արմատական բնույթը, այն արագ հանգուցալուծելու անհնարինությունը, և մեր կողմից թշնամական ծավալապաշտությանը հակազդելու իրատեսական ուղիները:
Սիրով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, Ադրբեջանին և նրա ներսում տեղի ունեցող գործընթացներին պարբերաբար վերադառնալու հանձնառությամբ:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



