Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպական արժեքներն ենք խեղաթյուրում

ԲԼՈԳ

ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Արսեն Բաբայանը իր բլոգում գրում է.

Ինչպես գիտեք` եվրոպական արժեքների մասին գոյություն ունի տարածված կարծիք, թե այն բարոյազուրկ է, հայկական սուրբ արժեքներին հակասող: Մասնավորապես, հրապարակում քննարկվում են՝ թմրանյութեր, բռնաբարություններ, մարդասպանություններ, տեռոր, ու դրանով էլ այդ արժեքներն անընդունելի են մեզ, դարերի խորքից եկող հայերիս համար։ Այո, ամբողջությամբ համաձայն եմ, որ վերոթվարկյալ երևույթները, որոնք, ցավոք, այսօր առկա են Եվրոպայում և ԱՄՆ-ում, արատավոր են, մասամբ նաև կործանարար, ու դրա դեմ դիմադրությունը, այն էլ մեր ունեցած փոքր երկրում, կենսական անհրաժեշտություն է։ Վերոթվարկյալ երևույթները, գրեթե հիմնականում հանցագործություններ են, որոնց դեմ պայքարում են թե Եվրոպայում, և թե, առավել ևս, ԱՄՆ-ում։ Այդ երևույթների դեմ պայքարում ենք նաև մենք՝ Հայաստանում։ Իսկ դրանք մեր երկրում ավելի քի՞չ են: Չեմ կարծում, հարցն այստեղ մեր երկրի մակերեսի, բնակչության թվի ու Եվրոպայի հետ նույն ցուցանիշներով համեմատության մեջ պետք է դիտարկել:

Հայերիս մոտ հակամարդկային ընկալվող մյուս երևույթներից են համասեռամոլությունը, փողոցում բարձր ձայնով քիթ մաքրելու, միջնամատով կամ բարձրաձայն fuck-ով էմոցիաներն ազատ արտահայտելու եվրոպական ու ամերիկյան ազատությունն ու փքված փորը գազերից բարձրաձայն ազատելու հատկապես գերմանական անկաշկանդությունը։ Գերմանացի մի ծանոթ ունեմ, ում տանը տարիներ առաջ հյուր էի։ Ուտելիս սեղանի շուրջ ազատ բարձրաձայն ազատվում էր գազերից։ Երբ վերջինիս հայ տիկինը թվացյալ աննկատությամբ հասկացրեց, որ հայերիս համար այդ երևույթն անընդունելի է, գերմանացին ժպտալով դիմեց ինձ, ասելով. «Հետաքրքիր է, որ հայերի համար անընդունելի է այն երևույթը, որը բնական է ու օրգանիզմի պահանջ, բայց ընդունելի է բերանը լցված ուտելիքը ծամելով ազատ խոսելն ու հռհռալը։ Եվ սա այն դեպքում, երբ այդ ընթացքում հանգիստ կարող է նորմալ համարվել ողջ մեծությամբ ու լայնությամբ բացված բերանից թափվող ուտելիքի կտորների զզվելի տեսարանը»։ Թե որտեղ էր տեսել այդպիսի տեսարան, դժվար չէր կռահելը. Գերմանիայում հայերը քիչ չեն։ Ինչևէ, սա մի փոքրիկ համեմատություն էր, որ գերմանացին նկատեց։ Բայց, նախ հասկանանք, թե ով է վերոհիշյալ երևույթներին, որոնք հանցանքներ չեն, տվել «արժեք» եզրույթը։ Այն էլ, ոչ ավելին և ոչ պակաս՝ «եվրոպական արժեք» գնահատականը։ Ո՞վ է հայերիս համոզել, իսկ ավելի ճիշտ՝ մոլորեցրել, թե դրանք են հենց այն արժեքները, որոնք պետք է ընդունել, եթե ինտեգրմանդ ճանապարհը Եվրոպան է։ Նախ, գերմանացու օրինակով, փորձենք համեմատել այդ երևույթները։
Քիթը ձայնով մաքրելու անկաշկանդությունը։ Այո, համաձայն եմ, որ տհաճ է, համաձայն եմ, քանի որ ես էլ սովոր չեմ դրան։ Բայց դուք տեսե՞լ եք, թե մեր շնորհքաշատ հասարակության որոշ ներկայացուցիչներ ինչպես են քիթը մաքրում փողոցում։ Եթե եվրոպացին ձայնից չի կաշկանդվում, բայց գոնե թաշկինակ է օգտագործում, ապա մերոնք դա ազատ անում են առանց թաշկինակի, ձայնի ողջ ուժգնությամբ ու դրա հետևանքն ասֆալտին դրոշմելով։ Ես սրան էլ սովոր չեմ:
Այո, մենք ամաչում ենք հասարակական վայրում մատով կամ բարձրաձայն fuck-ով հայհոյել, բայց փոխարենը, երբ տղեքով փողոցում կայֆերի մեջ ենք կամ հուզախառը քննարկման ճիրաններում, թքած ունենք, ու մեկ մետր հեռավորության վրա որևէ մեկիս քույրը կամ կինն է անցնում, դնում ու յոթ հարկանի քֆուրներ ենք քաշում։ Իսկ երբ էլ նկատում ենք, որ լսվեց, իբր մեղավոր ենք մեզ զգում ու՝ «վայ ազիզ, ներող կլնես։ Չջոգիմ, որ կողս ես» անհայտ լեզվով ինչ-որ բան ասում։ Սրա՞նք են մեր արժեքները, որոնք չենք ուզում փչացնել եվրոպական «արժեքներով»։
Համասեռամոլներ. այո, բոլորս տեսնում կամ լսում ենք, որ եվրոպական ու ամերիկյան հասարակությունում մեծ թիվ են կազմում համասեռամոլները։ Բայց տեսնում ենք նաև, որ նրանք ունեն իրավունքներ, ազատություններ, ազատ հագնվելու և տեղաշարժվելու անվախություն։ Իսկ ո՞վ է այդքան վստահ, որ մեր երկրում ավելի քիչ են համասեռամոլները, քան եվրոպական ու ամերիկյան հասարակությունում։ Մեզ չեն ասել այդպիսի բան, բայց մեզ թվում է, թե այդպես է։ Թվում է այն պարզ պատճառով, որ մենք փողոցներում հազվադեպ կհանդիպենք արտաքինից համասեռամոլ հիշեցնողի, հազվադեպ կլսենք հայ համասեռամոլների մասին։ Իսկ ինչո՞ւ, պատասխանը պարզ է. մենք ինքնադատաստանի սիրահար ենք։ Հայտնի հումոր կա. համասեռամոլը քայլում է չարբախի փողոցներով… բազմակետերն իրականում ձևական են, քանի որ անեկդոտն արդեն ավարտված է համարվում։ Անեկդոտը, սակայն, ավարտված է, քանի որ բոլորս ենք հասկանում, թե ինչ կկատարվի չարբախի փողոցում այդ համասեռամոլի հետ։ Ի՞նչ հետևություն այս ամենից. իմ հետևությունն այն է, որ արհեստականորեն լռեցված են այն տեղեկությունները, որոնք Եվրոպայում և ԱՄՆ-ում ազատ շրջանառվում են, այսինքն՝ տիրում է անվախության, ազատության մթնոլորտ։ Հիմա ո՞րն է արժեք, համասեռամոլությու՞նը, թե՞ մարդու ազատությունը։ Հիմա ո՞րն է առավել կարևոր, լինել անտեղյակ ու դրանով ինքնախաբեության հետևանքով ինքներս մեզ հո՞ւյս տալ, թե՞ մեր երկրում չկան այդպիսի «արժեքներ», թե՞ ապրել՝ ազատություն և իրավունքների պաշտպանություն պահանջող երկրում, որտեղ պահանջատերը խորը և համապարփակ թքած ունի այդ իրավունքի վրա և հարմար առիթի դեպքում մի լավ կքոթակի նույն օդը շնչող, բայց իրենից տարբերվողին։ Ու որ ամենացավալին է, քոթակելու իրավունքն էլ ինքն է իրեն տվել։ Բայց չմոռանանք նաև, որ վերջերս ականատես եղանք այդ քոթակողներից մեկին, ով, ինչպես պարզվեց, հոգու խորքում, մեղմ ասած, այնքան էլ դեմ չէ համասեռամոլությանը:
Իրականում մեղավորը մեր հասարակությունն է, որը չի ընդունում քաղաքակրթությունը։ Չի ընդունում համասեռամոլությունը, բայց հանդուրժում է ուտելիքը բերանում խոսելը, փողոցի կենտրոնում խնչելը, ուխտի նման թքելը, հանցանքի ժամանակ գլուխն առնել ու թռնելը, հիվանդին օգնության չհասնելն ու էլի տենց հարյուրավոր արատներ: Հիմա շատերը կփորձեն մեկնաբանել, թե իբր ես քաղաքակրթություն ասելով նկատի ունեմ համասեռամոլությունը։ Ոչ, ամենևին էլ դա նկատի չունեմ, այլ նկատի ունեմ այն իրական արժեքները, որոնք հենց եվրոպական արժեքներն են։ Դրանք են՝ ազատությունը, յուրաքանչյուրի իրավունքի ազատ իրացումն ու դրա արդյունավետ պաշտպանությունը, սոցիալական պաշտպանությունը, արդարությունը, ժողովրդավարությունը, քաղաքական ազատությունը, ազատ դատարանը, կոռուպցիայի բացակայությունը և շատ ավելին։ Բայց այս ամենը նախ հասարակությունն է գնահատում, հասարակությունն է ընդունում ու ցանկանում, իրապես ցանկանում ու դրա համար արժեքներ ստեղծում և հետո միայն պահանջում։ Մնացած երևույթները, որոնք միամտաբար արժեք ենք համարում, ընդամենը անհատի տարբերություններն են, որոնք չեն ճանաչում ազգային կամ տարածաշրջանային պատկանելություն, իհարկե որոշ բացառություններով։
Եկեք անկեղծ ու մաքուր լինենք, կուզեի, որ ոչ թե ձևական քաղաքակիրթ լինեինք կամ բացահայտ տականք, այլ բացահայտ քաղաքակիրթ ու ճիշտ դաստիարակված:

Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Տատիկը սպանել է չորս թոռներին և սեփական դստերը. ի՞նչ է հայտնիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»31-ամյա տղամարդը հրաժարվել էր ընտանիքի հետ միջոցառման գնալուց․ ժամեր անց նրան մահացած են գտել ՆուբարաշենումՅամալի և Ռաֆինյայի դուբլերը հաղթանակ են պարգևում «Բարսելոնային» «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Լույս չի լինելու Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում