«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է իր ներդրումային ծրագիրը Երեւանի կենտրոնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷլեկտրամատակարարման ցանցի արդիականացմանն ուղղված ծրագրի շրջանակում Երևանի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցի մի հատվածում այս պահին մալուխագծերի փոխարինում է իրականացվում: Աշխատանքների ավարտից հետո ՀԷՑ-ի կողմից նույնությամբ կվերականգնվեն ասֆալտապատման և սալիկապատման ենթակա բոլոր հատվածները։
Ծրագիրն իրականացվում է բացառապես Ընկերության միջոցներով, առանց քաղաքապետարանի կամ պետական այլ կառույցի ֆինանսական մասնակցության:
Այս օրերին աշխատանքները կշարունակվեն նաև Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների այլ հատվածներում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



