Russia today պարբերականն անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթին
ՔԱՂԱՔԱԿԱՆԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հեղինակավոր Russia today պարբերականն անդրադարձել է <<Գագիկ Ծառուկյան>> բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված <<Հաղթանակն իմ արխիվներում>> մրցույթին: Հիշեցնեմ, որ մրցույթն անցկացվում էր Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության կողմից:
Մրցույթին մասնակցել են շուրջ 600 երիտասարդներ, որոնք հանդիսանում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների ժառանգներ և պահպանել էին ֆաշիստների դեմ պայքար մղած հարազատների փաստաթղթերն ու գրական ստեղծագործությունները։
Ներկայացվել է արձակ, պոեզիա, լուսանկարներ, նամակներ, օրագրեր, տեսանյութեր: Մի քանի անվանակարգերում հաղթողներին շնորհվել են արժեքավոր մրցանակներ և հուշանվերներ։ Միջոցառումն անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին ընդառաջ և նվիրված է սերունդների միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած մարտիկների սխրանքների հիշատակի պահպանմանը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



