Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ում արևային էլեկտրաէներգիայի անհատական կայաններն առաջիկա 5 տարում կդառնան առավել մատչելի. մասնագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ հասարակության համար դեռևս ձեռնտու չէ տեղադրել կայանքներ արևային էլեկտրաէներգիա ստանալու համար, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց այլընտրանքային էներգետիկայի սարքավորումների պատրաստմամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Միխայիլ Մարտիրոսյանը: Նա նշեց էլեկտրաէներգիայի այս տեսակը դեռևս էկզոտիկա է Հայաստանի համար:

«Ժամում 1 կվ էլեկտրաէներգիա ստանալու համար անհրաժեշտ է 3000-4000 դոլար: 1 կվ-ի համար պետք է տեղադրել 10-12 քմ պանել, քանի որ 1 քմ պանելը արտադրում է 150 վատտ: Իսկ կենցաղը լիարժեք կերպով վարելու համար ժամում առնվազն պետք է ունենալ 4-5 կվ էլեկտրաէներգիայի ռեսուրս: Այս դեպքում այս 3-ից 4000 դոլարը պետք է բազմապատկենք առնվազն 4 անգամ, որպեսզի հասկանանք, թե ինչքան գումար է հարկավոր 24 ժամ լիարժեք էլեկտրաէներգիայի ռեսուրս ունենալու համար»,- ասաց նա:

Հարցին, թե 1 կվ/ժ-ը որ կենցաղային սարքերին կբավականացնի մեկ ժամ աշխատելու դեպքում, պատասխանեց, որ, օրինակ, միայն համակարգիչը մեկ ժամում սպասում է 0.5 կվ էլեկտրաէներգիա:

«Իհարկե ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ սարքեր են մարդիկ օգտագործում, ինչ հզորության, բայց ամեն դեպքում 1 կվ/ժ-ը շատ քիչ ռեսուրս է: Իսկ եթե մարդը ուզենա ջեռուցումն էլ ապահովի այս էլեկտրաէներգիայի միջոցով, ուրեմն ավելի շատ ռեսուրս պետք է ունենա: Պարտադիր չէ, որ դու մեկ ժամում միշտ այդքան էլեկտրաէներգիա ծախսես, բայց դու պետք է ունենաս քո բնակարանի կենցաղային ապրանքների ու լամպերի առավելագույն սպառման չափով ռեսուրս, որպեսզի ինչ-որ պահին մի հատ փոքր լամպ չվառես ու նստես, մինչև էլէներգիա կուտակվի»,- ասաց նա և ընդգծեց, որ յուրաքանչյուր տարածք անհատական ինժեներական մոտեցում ու հաշվարկներ է պահանջում:

Միխայիլ Մարտիրոսյանը նաև նկատեց, որ արևի էներգիան էլեկտրաէներգիայի փոխարկող սարքերի գինը նվազման միտում ունեն: Նա ընդգծեց, որ համեմատած նախորդ տարիների հետ, այսօր այդ սարքերը անհամեմատ էժանացել են:

«Վստահ եմ, որ մոտակա հինգ տարվա մեջ հաստատ կդառնան ավելի մատչելի, որովհետև տենդենցը դա է ցույց տալիս: Մոտ 8 տարվա ընթացքում գինը կրկնակի նվազել է: Ներկայումս էլ անընդհատ բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը»,- ասաց նա:

Շարունակությունը` այստեղ:

XX

Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառըԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութՀսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե տնտեսական ճնշում գործադրվի Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանԱրմավիրում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղայիՀունաստանը Patriot համակարգ է տեղափոխել Կրետե՝ Եվրոպայում ԱՄՆ բազաներին հարվածելու՝ Իրանի սպառնալիքների ֆոնին․ Euronews Միայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՀայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Ոչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Ամուսինը սիրուհու հետ սպանել է կնոջը․ մարմինը հայտնաբերվել է 1 շաբաթ անցՀաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Կիպրոսի թուրքական հատվածում ՀՀ քաղաքացիների համար կներդրվի E-Visa համակարգը Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Հս․ Կորեան 8500 լրացուցիչ զինծառայող է ուղարկել ՌԴ․ CNN Ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը. Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի դիմումի մասին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Երկու փոքրիկ քույրերը փրկել են իրենց հարևաններին հրդեհից