Երևան, 20.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է իրանական «Միրաբ» ընկերության պատվիրակությանը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իրանական «Միրաբ» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր ընկերության հիմնադիր տնօրեն Մորթեզա Թավաջոհը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: 

Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են ընկերության գործունեությունը, որի հիմնական ուղղվածությունը տարբեր տրամաչափերի փականների արտադրությունն է, որոնք օգտագործվում են նաև գյուղատնտեսության բնագավառում: Պարոն Թավաջոհը տեղեկացրել է, որ գործունեության 35 տարվա ընթացքում «Միրաբ» ընկերությունն ունեցել է զգալի հաջողություններ, Գերմանիայում գործում է մասնաճյուղ, աշխարհի 14 երկրներում ունեն ներկայացուցչություններ և ներկայումս արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում: 
Ընդգծելով, որ ընկերության նախորդ տարվա արտադրանքի մեծ մասն ուղղվել է Իրանի գյուղատնտեսության ոլորտում ոռոգման համակարգերի բարելավմանը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում քայլեր են ձեռնարկվում ոռոգման կաթիլային համակարգին անցնելու ուղղությամբ` պարոն Թավաջոհը վստահություն է հայտնել, որ իրենց արտադրանքը կարող է հետաքրքրել նաև հայկական շուկային: Այս կապակցությամբ նա ցանկություն է հայտնել Հայաստանում ևս կազմակերպել փականների արտադրություն: 
«Նման արտադրության կազմակերպումը մեր երկրում շատ կարևոր է, իսկ նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, կարծում եմ, որ մեր երկիրը կարող է հարմար հարթակ հանդիսանալ ընկերության արտադրանքը դեպի ԵՏՄ շուկա արտահանելու համար», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը: 
Տեղեկացնելով, որ վերջին տարիներին Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել արտասահմանյան ներդրումների և երկրում նոր բիզնես սկսելու համար` նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել իրանական կողմին ՀՀ-ում փականների արտադրության կազմակերպման գործում: 
Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հյուրերին հանգամանորեն ուսումնասիրել հայկական շուկան և ոռոգման համակարգում առկա խնդիրները` հետագայում արտադրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժին

Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինչ ճակատագիր ունեցան հիվանդանոցում փոխանակված նորածիններըԻսպանիայի հավաքականը ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է Հուլիսի 20-ին և 21-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի«Մենք երբեք չենք մոռանա» Հյուսիսային Կորեայի զինվորների «հերոսական գործողությունները». ՊուտինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ինԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ հուլիսի 20-ից 24-ըՀայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողներըԱԱ-2026 Եզրափակիչ․ Իսպանիա-Արգենտինա․ մեկնարկային կազմերՈւկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ ռուսական երեք տանկեր․ ԶելենսկիԱլափարսում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն․ կան զոհեր և վիրավորներՂազախստանը դատապարտել է Սև ծովի ջրատարածքում նավթ տեղափոխող նավերի վրա հարձակումներըԱդրբեջանի ճնշմամբ «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. HaaretzՍպիտակ տունը չգիտի, թե ինչով կավարտվի Իրանի հետ պատերազմըԱդրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելՄեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԿիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքըԵրևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենՎանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունումՆրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին