Հռոմի պապը կոկայի տերևներով պատրաստված թեյ է փորձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀռոմի պապ Ֆրանցիսկոսը Էկվադորից Բոլիվիա թռիչքի ընթացքում փորձել է կոկայի տերներից պատրաստված թեյ, գրում է Комсомольская правда-ն։
Բանն այն է, որ 78-ամյա պոնտիֆիկոսը շատ է հոգնել, և ինքնազգացողությունը լավացնելու համար բորտուղեկցորդուհիները նրան առաջարկել են ավանդական բոլիվիական ըմպելիք, որը կոչվում է «Տրիմատե»։ Այն պատրաստվում է երիցուկից, կոկայից և անիսոնի սերմերից։ Հռոմի պապն էլ չի հրաժարվել։ Ի դեպ, նա մինչ այդ ուղևորությունն էլ խոստովանել էր, որ դեմ չէ փորձել կոկայի տերևները։
Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասի օդանավակայանում Ֆրանցիսկոս պապին դիմավորել է երկրի նախագահ Էվո Մորալեսը։
Լուսանկաները՝ yahoo.com-ի










1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



