Շարմազանովը՝ Զուրաբյանին. մեզ դասեր մի´ տվեք
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին հորդորեց չմեկնաբանել պատգամավորների ելույթները: Շարմազանովը արձագանքեց. «Մեզ դասեր մի´ տվեք: Դուք դրա ո´չ իրավունքը, ո´չ էլ կարողությունը չունեք»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել կառավարության ներկայացրած՝ վարկ վերցնելու ծրագրին:
«Եթե մի բան կա, որ չի կարելի քաղաքականացնել, սա խնդրում եմ՝ փոխանցեք Գալուստ Սահակյանին, դա մաթեմատիկան է: Եզրակացությունը չի անցել, և այս քննարկումը տեղի է ունենում օրենքի խախտումով»,- եզրափակեց նա:
Լիլիթ Լալայան
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի
4
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
5
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ



