Այս տարի էլ պարտքեր կուտակելով ենք շարունակելու ապրել (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել ՀՀ եւ վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը, որով ՀՀ-ն ևս 40 միլիոն դոլարի վարկ է վերցնում:
-Պարտք կարելի է վերցնել, բայց այն պետք է նպատակային լինի, մինչդեռ մենք հասկանում ենք, որ այս պարտքը վերցնում են վերանորոգման համար: Պետք է հասկանանք, որ ՀՀ-ում այս սոցիալ-տնտեսական ծանր վիճակում պարտքն անթույլատրելի է: Այս տարի էլ պարտքեր կուտակելով ենք շարունակելու ապրել,-ԱԺ-ում ասաց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Զարուհի Փոստանջյանի ելույթը՝ a1plus.am-ի տեսանյութում
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



