Այս փոքրիկի որովայնը մի քանի ժամ շարունակ ցավում էր. տեսեք, թե բժիշները ինչ հայտնաբերեցին այնտեղ (ֆոտո)
ԼԱՅՖBlog.1in.am-ը գրում է.
Սիեթլից մի զույգ մի օր հայտնաբերեց, որ կնոջ ամուսնական մատանին անհետացել է: Նրանք ողջ տունը տակնուվրա արեցին, բայց ոչ մի տեղ չգտան այն: Կինը շատ էր անհանգստանում, քանի որ դա ուղղակի զարդ չէր, դա մեծ նշանակություն ուներ նրա համար: Բայց հանկարծ նա գլխի ընկավ, թե որտեղ կարող է գտնել մատանին:
Միշտ կնոջ կողքին էր լինում իր փոքրիկ տղան: Այդ պատճառով էլ մայրիկը կասկածեց, որ փոքրիկն աննկատ կուլ է տվել մատանին: Երեխային տարան հիվանդանոց ու կնոջ կասկածները հաստատեցին:
Ռենտգենն հաստատեց մայրիկի կասկածները: Փոքրիկն իրոք կուլ էր տվել մատանին, և այն նրա որովայնում էր:
Բարեբախտաբար, օտար մարմինը վնաս չէր հասցրել փոքրիկին, և այն դուրս եկավ բնական ճանապարհով:
Լավ է, որ ամեն ինչ այսպիսի լավ ավարտ ունեցավ: Բայց այս պատմությունը պետք է նախազգուշացում լինի բոլոր մայրիկների համար, որ պետք է երեխաներից թաքցնել բոլոր մանր, փոքրիկ առարկաները:
Երեխայի կյանքը թանկ է ամուսնական մատանուց:




