Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու գաղափարին․ Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու գաղափարի հետ։ Այս մասին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, մենք չենք կարող», - ասել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան այս հարցի։
Ապրիլի վերջին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն կարծիք հայտնեց , որ Ուկրաինայի տարածք խաղաղապահներ մտցնելու ծրագրերը եվրոպացիների կողմից Ուկրաինայի արևմտյան շրջանների մոտալուտ օկուպացիայի նշաններ ունեն։ Նրա խոսքով՝ Կիևում դա չեն տեսնում կամ փորձում են չնկատել։
Մինչ այդ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդել էր , որ Արևմուտքը պլանավորում է Ուկրաինա մտցնել մոտ 100,000 մարդուց բաղկացած զորակազմ՝ ուկրաինական բանակի մարտունակությունը վերականգնելու համար խաղաղապահ առաքելության քողի տակ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



