Վահրամ Բաղդասարյանը մարտի 1-ին ակնկալում է ընդդիմության հերթական անպտուղ ու անարդյունք հանրահավաքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մարտի 1-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքից որևէ լուրջ ակնկալիք չունի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա հերթական անպտուղ ու անարդյունք հանրահավաքն է լինելու:
Հարցին՝ իշխանություններին չի՞ վախեցնում այն, որ մարտի 1-ին ՀԱԿ-ին է միանալու նաև «Նոր Հայաստան» նախաձեռնությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք ընդամենը անհանգստացած ենք նրանց համար, քանի որ եղանակն անբարենպաստ է: Հետո անհանգստանում ենք, որ այդքան ձախողումներից հետո իրենք չեն կարողանալու շատ մարդ հավաքել: Տեսենելով մարդկանց տրամադրությունները՝ ես այդպես եմ կարծում»:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



