Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ հնագույն ժամանակների տեխնոլոգիաները պահպանվում են մինչ օրս. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունաստանը Միջագետքի, Մերձավոր Արևելքի և Հայաստանի հետ միասին համարվում է ամենահին տարածքը, որտեղ մարդիկ սկսել են գինի պատրաստել: Հին Հունաստանի գինիները տարբերվում էին ժամանակակիցներից: Դրանց արտադրության մեջ օգտագործվում էին բազմազան հավելումներ, ի մասնավորի՝ մեղր և տարբեր խոտաբույսեր։ Այն ինքնին հնեցվում էր կավե ամֆորաներում, այլ ոչ թե կաղնե տակառներում, ինչպես մենք սովոր ենք այսօր։ Իհարկե, ժամանակակից գինու արտադրության տեխնոլոգիան առաջ է անցել, բայց Հունաստանը դեռ հիմա էլ արտադրում է գինիներ, որոնց համար օգտագործվում են հազարամյակների խորքից մեզ հասած տեխնոլոգիաները: Դրանցից մեկն էլ Ricinus-ն է՝ խեժային գինին, որը հայտնի է եղել իր մի շարք տարբերակներով ավելի քան 2500 տարի:

Ռեցինան սպիտակ (ավելի քիչ տարածված է վարդագույնը, որը կոչվում է կոկկինելի) գինի է 11 % ալկոհոլի պարունակությամբ։ Այն կոչվում է խեժային, քանի որ այդ գինու արտադրության մեջ օգտագործվում է հալեպյան սոճու խեժը: Այդ ավանդույթը սկիզբ է առել այն ժամանակներից, երբ ամֆորաները հերմետիկության համար կնքվում էին խեժով: Բացի այդ, հին հույները խեժ էին ավելացնում գինու մեջ, որպեսզի այն չթթվի։ Նրանք նաև կարծում էին, որ խեժը գինուն տալիս է բուժիչ հատկություններ։

Եվ, չնայած այն հանգամանքին, որ դեռ մ.թ.ա. 3-րդ դարում են հռոմեացիները սկսել գինին հնեցնել տակառներում, Ռեցինա գինին չի կորցրել իր ժողովրդականությունը և գոյատևել է մինչ մեր օրերը: Ներկայում սոճու խեժը ավելացվում է գինուն խմորման գործընթացում՝ դրան տալով յուրահատուկ բուրմունք։ Դրա պարունակությունը չի գերազանցում 100 գրամը 10 լիտրում (առավել հաճախ խեժի քանակությունը այդ թույլատրելի սահմանի 15 %-ով են անում): Ֆերմենտացման ավարտից հետո խեժը զտվում է: Նման տեխնոլոգիա օգտագործելը թույլատրվում է միայն Հունաստանում, այնպես որ, եթե տեսնեք Ռեցինա գինի այլ երկրից, ապա կարող եք վստահ լինել, որ այն կեղծ է:

Ռիցինան Հունաստանում ամենաշատ արտադրվող գինիներից է և միակն է, որն ունի արտադրության այդքան երկար ավանդույթ: Դրա պատճառն այն է, որ ժամանակակից Հունաստանի տարածքը երկար ժամանակ գտնվել է թուրքերի վերահսկողության տակ (մուսուլմանները ալկոհոլ չեն օգտագործում), ուստի գինու բոլոր մյուս տեսակները սկսել են զարգանալ միայն Հունաստանի անկախացումից՝ 1830 թվականից հետո։

Իր ուժեղ և տարբերվող բույրով Ռիցինան լավագույնս է համապատասխանում կծու ուտեստներին: Հունաստանում այդ գինին ավանդաբար մատուցվում է 10օ C սառեցված վիճակում՝ ավանդական գլանաձև պղնձե գավաթներում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան