ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել Ուռուցքաբանության կենտրոնի կառուցման պատասխանատուներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման ընթացքին և գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանին մանրամասներ են ներկայացվել ընթացիկ, ինչպես նաև նախատեսված աշխատանքների մասին, քննարկվել են հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները:
Կառավարության ղեկավարը կարևորել է կենտրոնի կառուցման նպատակով ծրագրված աշխատանքների պատշաճ իրականացումը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



