Իրանը կշարունակի զարգացնել իր հրթիռային ծրագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը կշարունակի զարգացնել իր հրթիռային ծրագիրը, որը «սպառնալիք չԷ հարեւան եւ բարեկամ պետությունների համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆարս» գործակալությանը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աթաոլլա Սալեհին:
«Իրանի հրթիռային ծրագիրը եւ նրա ներուժը Էլ ավելի կհզորանան, եւ դա միջուկային համաձայնագրի խախտում չԷ»,-նշել Է նա:
Այս տարվա հունվարի վերջին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի եւ ռազմատիեզերական զորքերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նույնպես հայտարարել Էր, որ Իրանը մեծացնում Է իր հրթիռային հզորությունը, չնայած ԱՄՆ-ի կողմից իր հրթիռային ծրագրի նկատմամբ պատժամիջոցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



