Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպվել է «100-ն անց» խորագրով ցուցահանդես
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի պատմության թանգարանում Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումների համատեքստում կազմակերպվել է «100-ն անց» խորագրով լուսանկարների ցուցահանդես:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացվել է վավերագրող-լուսանկարիչ Իննա Մխիթարյանի լուսանկարչական հավաքածուն, որի նյութերը՝ հնի ու նորի համադրությամբ, այս կամ այն կերպ արտացոլում են 20-րդ դարի հրեշավոր եղեռնագործության հետքը հայ ընտանիքների կենցաղավարությունում, մշակութային միջավայրում և այլուր:
Ցուցադրությունը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



