«Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Ֆլորիան Վիրցին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի եւ Լեւերկուզենի «Բայերի» 22-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ծառայություններով, հաղորդում է Sky Sports-ը։
Ակումբները բանավոր համաձայնության են հասել։ Վիրցին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը»։
Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը մասնակցել է 44 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։
Ֆլորիան Վիրցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Նա 2020 թվականից է հանդես գալիս «Բայերում»։
Transfermarkt-ը Ֆլորիան Վիրցի տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



