Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Արծրուն Հովհաննիսյանի և հեռուստահաղորդավարուհի Տաթև Դանիել յանի՝ Հ1-ով արտահայտած որոշ մտքեր դարձել են ոչ միայն հայկական, այլև ռուսական մեդիա հարթակների բուռն քննարկման թեմա:

Մասնավորաբար, հայտնի լրատվամիջոցներից մեկը «Ի՞նչը Փաշինյանը մինչև վերջ չի ասում. մինչ Հայաստանի վարչապետը Մոսկվայում Հաղթանակի շքերթին էր մասնակցում, Երևանում նվաստացնում էին վետերաններին» վերնագրով հոդվածում գրում է, որ, չնայած տարաձայնություններին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ այցելեց Մոսկվա և մասնակցեց Հաղթանակի շքերթին։ «Սակայն դա կտրուկ հակադրվում է այն ամենին, ինչ ներկայում գովազդում է հայկական հեռուստատեսությունը։ Արծրուն Հովհաննիսյանը մայիսի 9-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հայ ժողովուրդը չպետք է մայիսի 9-ին որևէ հաղթանակ նշի, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմում իրական հաղթողը Արևմուտքն էր՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, որը ոչ միայն հաղթեց, այլ նաև թույլ չտվեց ԽՍՀՄ-ին օկուպացնել այն տարածքները, որոնց նկատմամբ հավակնում էր խորհրդային ղեկավարությունը։ Ավելին, Արծրունն ասել է, որ Հայաստանի համար շատ ավելի լավ կլիներ, եթե Հիտլերը հաղթեր պատերազմում։ Այսպիսով, Հայաստանի համար մայիսի 9-ը ոչ միայն տոն չէ, այլ նաև «ողբերգության օր» է, քանի որ, բացի հսկայական զոհերից, այն ոչինչ չի տվել հայ ժողովրդին։

Աչքի է ընկել նաև հեռուստահաղորդավարուհի Տաթև Դանիելյանը։ Նա եթերում հայտարարել է, որ ԽՍՀՄ պատմության մեջ ռուսները այդ պատերազմը անվանում են Հայրենական պատերազմ, բայց մարդիկ, իբր, չեն ցանկացել պայքարել նացիստական զավթիչների դեմ։ «Եվ արդյո՞ք կարող է դա կոչվել հայրենիքի պաշտպանության գաղափարով պատերազմ»,– Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հարց է հնչեցրել Դանիելյանը։ Ստացվում է, որ, ըստ նրա, հարյուրավոր հայ գեներալներ և ԽՍՀՄ հերոսներ մասնակցել են պատերազմին՝ «չցանկանալով պաշտպանել երկիրը», «չցանկանալով գնալ Բեռլին», «չցանկանալով հաղթել»։ Ի՞նչ է սա, եթե ոչ վետերանների նվաստացում»,-գրում է պարբերականը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պարոն Փաշինյանի հռետորաբանությունը։ Եվ դա արդեն մտահոգիչ է։ Ո՞վ գիտի, գուցե Հովհաննիսյանը բարձրաձայնում է այն, ինչ Հայաստանի ղեկավարությունը դեռ չի համարձակվում բարձրաձայն ասել»,– կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի կրթության հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալենա Արշինովան։

Իր հերթին տելեգրամյան ալիքներից մեկը գրում է, որ սա այն արշավի սկիզբն է, որը հանգեցրեց Ուկրաինայում դեկոմունիզացիայի, նացիզմի և պատերազմի վերելքի, իսկ Բալթիկայում՝ «խորհրդային օկուպացիայի» գաղափարի հաղթանակի, Հայրենական մեծ պատերազմի հերոսների և, ընդհանուր առմամբ, բոլոր խորհրդային և ռուսական հուշարձանների քանդման, ապա՝ հիտլերիզմի տրամաբանական արդարացման։

«Ինչո՞ւ Փաշինյանը հենց հիմա հրահանգ տվեց սկսել։ Որովհետև այս կերպ նա արդարանում է Արևմուտքի առջև՝ իր՝ Մոսկվա կատարած այցի և Հաղթանակի շքերթին մասնակցելու համար։ Եվրամիության հետ հարաբերությունները փրկելով՝ Նիկոլ Փաշինյանը ոտնակոխ է անում և ոչնչացնում Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ավելի քան 500 հազար հայերի սուրբ հիշատակը։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ։ Փաշինյանը սրանով չի սահմանափակվելու։ Ակնհայտ է, որ մանկուրտներից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվի, և պաշտոնական քարոզչության ընդհանուր դիսկուրսը կուղղվի ստալինիզմի սարսափներին և «Հայաստանում խորհրդային համակարգի զոհերի» վերահաշվարկին։

Սա ցանկացած ռուսաֆոբ հարձակման համար սովորական մեկնարկային հարթակ է։ Փորձը ցույց է տալիս, որ ուղեղի վեցամսյա ակտիվ լվացումից հետո իշխանությունների համար գալիս է համապատասխան որոշումներ կայացնելու ժամանակը՝ ուղղված Ռուսաստանի և նրա հետ ունեցած ընդհանուր արժեքների դեմ, ինչպես նաև տեղական նացիստական ֆանատիկոսների «համակարգային մշակմանը»»,-գրում է ալիքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջը