Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պատահականություն, որ ամենահայտնի գյուտերից մեկի «պատճառ» դարձավ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր սուպերսոսինձը ցանկացած գործիքների հավաքածուի անբաժանելի մասն է հանդիսանում, ու գրեթե բոլորի՝ ոչ միայն արհեստանոցներում, այլև տներում կա այն: Բայց գիտե՞ք, արդյոք, որ այդ հեղափոխական գյուտը պատահականությունից է ծնվել: Սուպերսոսինձի «ծնունդը» զարմանալի դիպված է ամերիկացի քիմիկոսի բախտի և հանճարի մասին, որը կատարել է 20-րդ դարի այդ ամենահայտնի ու պիտանի հայտնագործություններից մեկը:

Հարրի Քուվերը ծնվել է 1919 թվականի մարտի 6-ին ամերիկյան Դելավեր նահանգի Նյուարկ քաղաքում։ Նրա ճանապարհը դեպի գիտություն կարող էր կտրվել դեռ դեռահասության տարիներին: Բանն այն է, որ նա 16 տարեկանում լուրջ ավտովթարի ենթարկվեց, երբ նրա մեքենան բախվեց գնացքին։ Նա ավելի քան մեկ ամիս անցկացրել է կոմայի մեջ և, երբ ուշքի է եկել, ոչինչ չի կարողացել հիշել իր կյանքի մասին մինչ վթարը։ Բայց Քուվերը չի հանձնվել: Նա շարունակել է ապաքինվել ու սովորել, ապա ընդունվել է քոլեջ և հետագայում դարձել փայլուն քիմիկոս։ Քոլեջն ավարտելուց հետո Քուվերը ստացել է քիմիայի մագիստրոսի կոչում, իսկ 1944 թվականին պաշտպանել է իր դոկտորական կոչումը հեղինակավոր Կոռնելի համալսարանում։ Նրա վաղ հետազոտությունները կենտրոնացած էին վիտամին B6-ի վրա, և նրա հայտնագործությունները անգամ օգնել են ԱՄՆ-ի բանակին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Բայց իրական փառքը նրան դեռ առջևում էր սպասում։

Շուտով գիտնականը աշխատանքի է ընդունվել Eastman Kodak ընկերությունում։ Այդ ժամանակ Kodak-ը ուսումնասիրում էր սինթետիկ նյութեր, որոնք կարող էին փոխարինել օդանավերի օպտիկական ապակուն: Այդ նպատակի համար Քուվերի առաջարկած նյութերից էին ցիանոակրիլատները՝ գելանման նյութեր, որոնք խոնավության հետ շփվելիս ակնթարթորեն վերածվում էին պինդ զանգվածի: Բայց հետազոտությունները պարզեցին, որ դրանք չափազանց կպչուն են, անօգուտ են օպտիկայի հետ աշխատելու համար և շուտով մոռացվեցին:

1951 թվականին Քուվերը, որ արդեն տեղափոխվել էր Թենեսի, կրկին հանդիպեց ցիանոակրիլատներին։ Այս անգամ նա նոր նյութ էր փնտրում ռեակտիվ ինքնաթիռներում ինքնաթիռի ապակիները ամրացնելու համար։ Հիշելով հին փորձը՝ նա փորձեց օգտագործել ցիանոակրիլատները։ Արդյունքում, երբ փորձերի ժամանակ նրա գործընկերը անփութության պատճառով պատահաբար իրար կպցրեց թանկարժեք սարքավորումները, Քուվերը հասկացավ, որ հայտնագործություն է արել, և որ այն կարող է փոխել աշխարհը: Վնասված սարքավորումների համար մեղադրվելու փոխարեն Քուվերի թիմը հասկացավ նյութի ներուժը և արտոնագրեց այն։ Սուպերսոսինձը շատ արագ ժողովրդականություն ձեռք բերեց ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև տարբեր ոլորտներում՝ բժշկությունից մինչև կրիմինալիստիկա: Օրինակ՝ 1960-ականներին Վիետնամի պատերազմում սուպերսոսինձ էին օգտագործում զինվորների արյունահոսություններն արագ դադարեցնելու համար:

Հարի Քուվերն իր կյանքի ընթացքում չի ստացել միլիոնավոր դոլարների հասնող հոնորարներ իր գյուտի համար: Eastman Kodak- ը, ի վերջո, վաճառել է սուպերսոսինձի իր իրավունքները: 2011 թվականին՝ իր մահվան թվականին, Քուվերն ուներ 460 գյուտի արտոնագրեր, բայց սուպերսոսինձն է եղել նրա ամենահայտնի հայտնագործությունը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ