«Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել ոստիկանության բաժանմունքից: Այս մասին հայտնում է շարժման տելեգրամյան ալիքը:
«Ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ գտել են սոսինձ, և մեր սիրելի վարչապետի դեմքով պլակատ»,– ոստիկանությունից դուրս գալուց հետո հայտարարեց «Սրբազան պայքարի» աջակից Էլենը։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Սրբազան պայքարի երիտասարդներին, որոնք իրականացնում էին «Չեմ վստահում նիկոլ փաշինյանի իշխանությանը» ակցիան, բերման են ենթարկել ոստիկանություն։
Ավելի ուշ նրանք ազատ արձակվեցին, իրենց դիմավորող երիտասարդներին ու հետևորդներին էլ խորհուրդ տվեցին, եթե տանը ունեն սոսինձ, թող մի փոս փորեն ու այն թաղեն։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



