Բախվել են ավտոմեքենաներ․ առկա է գազի արտահոսք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 15-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ․ առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, վերջինից առկա է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք․ արգելափակված քաղաքացիներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



