Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընձառյուծներ, հրաբուխներ և տեղային տեսակներ. Հայաստանի կենսաբազմազանությունն իբրև համաշխարհային ժառանգություն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

COP17-ը չորսամյա պարտավորություն է Հայաստանի համար։ Դա կլիմայի և կենսաբազմազանության վերաբերյալ Հայաստանի աշխատանքներն արագացնելու համար հիմք դնելու և նախաձեռնություն ձեռնարկելու, տարբեր տեսանկյուններից երկարաժամկետ ներդրում անելու հնարավորություն է։ Դրա մասին այսօր՝ մայիսի 15-ին, «Կայուն զարգացման համաժողով Հայաստանում․ կամուրջ Բրազիլիայում անցկացվելիք COP 30-ի և Հայաստանում անցկացվելիք COP 17-ի միջև» խորագրով համաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական ​​համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։

COP 17. Հայաստանի մասնակցությունը մեկնարկում է արդեն հիմա

Ըստ Ֆրանսուազ Ժակոբի՝ COP-ը սոսկ խոշոր համաժողով կամ երկշաբաթյա միջոցառում չէ։ Դա երկարաժամկետ գործընթաց է, որին բոլորս պետք է մասնակցենք արդեն հիմա և մինչև 2026 թվականի վերջը, երբ, այդ տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին, ըստ ամենայնի, տեղի կունենա COP17-ը։ Համաժողովի շրջանակում կհնչեն զեկույցներ, կանցկացվեն բազմաթիվ զուգահեռ միջոցառումներ, կոնֆերանսներ, գիտելիքների փոխանակում և լավագույն փորձի ցուցադրություն։ «Դա կարևոր է բոլորի համար՝ մասնավոր հատվածից մինչև ակադեմիական ընկերակցություն: Որոշումները կընդունվեն COP-ում, և Հայաստանը հաջորդ երկու տարվա ընթացքում կստանձնի դրանց իրականացման մոնիթորինգի պատասխանատվությունը»,- ընդգծեց ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգողը:

Նա հավելեց, որ COP17-ը Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է՝ կայուն զարգացման ոլորտում առաջատար դիրք գրավելու համար։ Համաժողովի հաջողությունը կախված կլինի բոլոր կողմերի՝ կառավարության, բիզնեսի, ակադեմիական ընկերակցության և քաղաքացիների ներգրավվածությունից։ Բոլորին կոչ ենք անում իրենց ներդրումն ունենալ այս պատմական իրադարձության նախապատրաստման գործում, որն առաջիկա տարիների համար կկանխորոշի երկրի բնապահպանական ապագան։

Կենսաբազմազանությունն իբրև ազգային հարստություն և գլոբալ պատասխանատվություն

Անդրադառնալով կենսաբանական բազմազանության թեմային՝ Ժակոբը նշեց, որ Հայաստանն օժտված է եզակի բնական ժառանգությամբ։ «Այստեղ կենտրոնացած է  Եվրոպայի՝ չափավոր կլիմանյին բնորոշ էնդեմիկ բույսերի մեկ երրորդը, Հայաստանը նաև խոշոր կաթնասունների, մասնավորապես՝ կովկասյան ընձառյուծի հայրենիքն է։ Փոքր տարածքի համար դա բացառիկ հարստություն է։ Հրաբուխների թիվը նույնպես ուշագրավ է. տարբեր գնահատականներով՝ 129-ից մինչև 550 հրաբուխ, ինչը Հայաստանը եզակի է դարձնում։ Անձամբ ես անցել եմ հինգ հրաբխային երթուղով և համոզվել եմ, որ կենսաբազմազանությունն ուսումնասիրելու համար դրանք իդեալական վայրեր են»,-հայտարարեց Ժակոբը։

Նա ընդգծեց, որ կենսաբազմազանությունն առնչվում է ոչ միայն հազվագյուտ տեսակների պահպանմանը, այլև՝ բնությանը վնասող տնտեսական գործոնների վերացմանը։ Մինչև 2030 թվականը գլոբոլ նպատակ է ապահովելը, որ պաշտպանված լինի երկրների ցամաքային և ջրային տարածքների 30%-ը։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն արդեն մշակել է կենսաբազմազանության ինդիկատորներ, ինչը կարևոր քայլ է։

Կլիմայական պարտավորություններ. շեշտը՝ գյուղատնտեսության վրա

Անդրադառնալով Հայաստանի համար մշակվող հիմնական շրջանակային փաստաթղթերին՝ Ժակոբը երկու առանցքային ոլորտ կարևորեց։ «Առաջինն Ազգային մակարդակով սահմանված ներդրումներն են (NDC), որոնք ներկայում վերանայվում են Բրազիլիայում COP30-ին ներկայացնելու համար։ Դրանք վերաբերում են ածխածնի արտանետումների կրճատմանը, տնտեսության ապաածխածնացմանը (դեկարբոնացմանը), էներգետիկ հաշվեկշռի փոփոխությանը և կլիմայայական փոփոխություններին հարմարվելուն, ներառյալ՝ էներգաարդյունավետության բարձրացումը։ Դրանք խրթին փաստաթղթեր են, սակայն կարևոր են, քանի որ հիմք կծառայեն օրենսդրության փոփոխությունների համար։

Երկրորդ փաստաթուղթը Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրն է, որը ներկայում մշակման փուլում է։ Դա ներառում է ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության գործունեությունը, այլև՝ տնտեսական միջոցառումների լայն շրջանակ։ Կենսաբազմազանությունը և կլիմայի փոփոխությունը կառավարության, տնտեսության և հասարակության համատեղ պատասխանատվություն են»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքին, Ժակոբը նշեց, որ մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական օրակարգին։ Առաջնահերթ ոլորտներն են պարենային համակարգերը, էներգետիկան, շինարարությունը և շրջանաձև տնտեսությունը, ձեռնարկվում են քայլեր հանքարդյունաբերության ոլորտի հետ աշխատանքը ամրապնդելու ուղղությամբ։ Ընդսմին, հիմնական շեշտը դրվում է գյուղատնտեսության վրա։

«Օրինակ՝ պարենային համակարգերը և գյուղատնտեսությունն արտադրում են համաշխարհային ածխածնի արտանետումների 30%-ը, կենսաբազմազանության կորստի 50%-ի պատճառ են դառնում, իսկ արտադրված սննդի 30%-ը կորչում է կամ թափվում։ Դա գյուղատնտեսությունն աշխատանքի առանցքային ուղղություն է դարձնում։ Մենք նախատեսում ենք ուժեղացնել մեր աշխատանքը կաթնամթերքի և սերմերի ոլորտներում և բարելավել արոտավայրերի կառավարումը, ինչն անմիջականորեն ազդում է հողի և կենսաբազմազանության վրա։ Նորարարական ֆինանսական մեխանիզմի, օրինակ՝ IMPACT bond-ի միջոցով ձգտում ենք բարելավել կաթնամթերքի ոլորտի որակը, ավելացնել մանր ագարակատերերի եկամուտներն ու նվազեցնել աղտոտվածությունն ու կենսաբազմազանության քայքայումը»,- հայտարարեց Ժակոբը։

Նշենք, որ մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել էր ICC Armenia-ի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Philip Morris Armenia LLC-ի և DWV-ի հետ համատեղ։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»31-ամյա տղամարդը հրաժարվել էր ընտանիքի հետ միջոցառման գնալուց․ ժամեր անց նրան մահացած են գտել ՆուբարաշենումՅամալի և Ռաֆինյայի դուբլերը հաղթանակ են պարգևում «Բարսելոնային» «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Լույս չի լինելու Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել