Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի կազմաքանդման համատեքստում Հայաստանում իր գործունեությունը դադարեցրեց ամերիկյան Orbis Operations ընկերությունը։

Վերջինիս հեռանալու պատճառները խորքային են և կապված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախկին ղեկավար կազմի՝ նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ, գործողությունների հետ: Մասնավորապես, «Orbis»-ում  կասկածներ են ունեցել ընկերության գործունեության մեջ ակտիվորեն ներգրավված ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ:

Ի դեպ, նրա կենսագրությունը բավական հետաքրքիր է՝ «Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ «Ցենտր» Դաշնային պետական ունիտար ձեռնարկության վերլուծաբան, ապա՝ «Մոդուլ» շինարարական ընկերության տնօրեն, ՌԴ նախագահին առընթեր ազգային տնտեսության եւ պետական կառավարման ռուսական ակադեմիայում արտաքին կապերի և արարողակարգի վարչության փորձագետ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սկզբում փորձագետ, ապա՝ փոխնախարար։

Ո՞վ է Orbis Operations-ը

Orbis Operations-ը կիբերանվտանգության ոլորտում գործող ընկերություն է, որը տիրապետում է CFW (Cyber Future Works) ընկերության 51% բաժնեմասին: Այս բաժնեմասը ձեռք է բերվել՝ ներդնելով մոտ 5.8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տեխնոլոգիաներ: Ընկերությունն ունի մոտ 300 բարձրակարգ մասնագետ, որոնց աշխատանքը համակարգում է Թիմ Վան Նեյմը՝ CFW-ի խորհրդի անդամը:

Վան Նեյմը մասնագիտական կարիերան սկսել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում (NSA), այնուհետև աշխատել է Սպիտակ տանը՝ նախագահ Բարաք Օբամայի ղեկավարությամբ: Նա համակարգել է կիբերանվտանգության աշխատանքները Սպիտակ տան և դրա ենթակայությամբ գործող 12 կառույցների միջև:

Orbis Operations-ը կիբերանվտանգության ծառայություններ է մատուցում ԱՄՆ բանակին, Կենտրոնական հետախուզական վարչությանը (CIA), NSA-ին, ինչպես նաև Քաթարի, Թայվանի, Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ու մասնավոր կառույցներին:

Orbis Operations-ի գործունեությունը Հայաստանում

Հայաստանում ընկերությունը ունեցել երկու մշտական աշխատակից: Ըստ տեղեկությունների՝ 2023թ. վերջին «Orbis»-ի նրանք հեռացան ՀՀ-ից՝ մտահոգություն հայտնելով, որ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, որն այդ պահին արդեն որոշակի ներգրավվածություն ուներ ընկերության աշխատանքների համակարգման գործում, կարող էր կապ ունենալ ռուսական հատուկ ծառայությունների հետ։

Հաշվի առնելով ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված տարաբնույթ հրապարակումները՝ Radar Armenia-ն ավելի վաղ մանրամասն անդրադարձել էր խնդրին` արձանագրելով, որ հիմնադրամի ձախողումը պայմանավորված էր ոչ թե արդյունավետության պակասով, այլ անպատասխանատու կառավարմամբ և արտաքին ապակառուցողական միջամտություններով: ԱՆԻՖ-ը չվերակազմավորվեց կամ չփոխարինվեց նոր կառույցով, այլ դարձավ անգործունակ՝ չեզոքացնելով նախկինում արձանագրված ձեռքբերումները:

Կիբերանվտանգության մասնագետների հեռացում

CFW-ում աշխատող կիբերանվտանգության մասնագետները, որոնք ստանում էին բարձրակարգ կրթություն և կիրառում էին առաջատար տեխնոլոգիական լուծումներ, 2024 թվականի մայիս-հուլիս ամիսներին ևս լքել են կազմակերպությունը: Նրանք նշել են, որ նոր ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:

Մինչև 2023 թվականի վերջը CFW-ում աշխատում էր 12 մասնագետ, որոնք զբաղվում էին կիբերանվտանգության ոլորտում նորարարական նախագծերով: Ընկերությունը համագործակցություն էր հաստատել հայկական մի շարք բանկերի, Սոցիալական ապահովության նախարարության և ՀայՓոստի հետ՝ առանց պաշտոնական պայմանագրերի, նպատակ ունենալով ապահովել նրանց կիբերանվտանգությունը:

Այս խնդիրների պատճառով Orbis Operations-ը դադարեցնում է գործունեությունը Հայաստանում։ Այն պաշտոնյաները, որոնց հետևողական ջանքերի արդյունքում կազմաքանդվեց ԱՆԻՖ-ը, արդյո՞ք այժմ իրենց պատասխանատու են համարում նրա համար, որ անվտանգության ոլորտում լուրջ խնդիրներ ունեցող ու բարդ մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանը իրեն ճոխություն կարող էր թույլ տալ անարգել «Orbis»-ի պես ընկերությանն ու տապալել լայն հեռանկարներ բացող համագործակցությունը։ Ընդ որում, «Orbis»-ը իր գործունեությունը դադարեցնում է վերջնականապես։

Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ