Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր Վահեն, աչքի ընկնող: Սիրում էր, երբ ամեն տեղ իր հնչեղ ձայնով իր ներկայությունը զգում էին: Չարաճճի էր, բայց, դրա հետ մեկտեղ, նաև ամեն ինչ չափի մեջ էր անում: Եթե անգամ անկարգություն է արել, ապա համով-հոտով. երես առած չի եղել: Բարի էր, ներողամիտ, ընկերասեր: Հավատարիմ ընկեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Եսթերը՝ Վահեի մայրիկը:

Վահեն ծնվել է Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղում: Նա ավագ եղբայր և քույր ունի: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Մայրիկն ասում է՝ առաջադիմությամբ որդին հարվածային էր: «Երբ դպրոցում մի անգամ Վահեին ասել են՝ սովորեք, որ լավ մարդ դառնաք, տղաս արձագանքել էր՝ այնպիսի մարդ եմ դառնալու, որ ամբողջ կյանքում ինձ հիշեք և չմոռանաք: Իր ուսուցիչներն իրեն հիշում են որպես աշխույժ, կատակասեր, կենսուրախ, գերակտիվ տղայի»: Տիկին Եսթերի խոսքով, որդու հետաքրքրությունները մի բան քանդելու, մյուսը հավաքելու մեջ էին: «Ի վերջո, ընտրեց ավտոէլեկտրիկի մասնագիտությունը: Նախքան բանակ գնալն արդեն իսկ աշխատում էր իր մասնագիտությամբ: Լավ մասնագետ էր, վստահաբար, տարիների ընթացքում էլ ավելի կկատարելագործվեր»:

Խոսելով Վահեի երազանքների ու նպատակների մասին՝ մայրիկը նշում է. «Դրանք այնքան շատ էին: Բանակից վերադառնալուց հետո մտադիր էր որպես ավտոէլեկտրիկ աշխատել: Իր խոսքերով ասեմ. «Թևավորվեմ, գնամ Ռուսաստան: Այնտեղ եկամուտս ավելի շատ կլինի»»:

2021 թ. դեկտեմբերի 20-ին Վահեն զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայությունն անցել է Սյունիքում՝ Կապանի զորամասում: 44-օրյա պատերազմից հետո ծառայության մեկնելը հոգեբանորեն բարդ էր, և երբ զրուցում ենք Սեպտեմբերյան պատերազմի մասնակից տղաների հարազատների հետ, միշտ հարցնում ենք՝ ինչպիսի՞ն էր տղաների տրամադրվածությունը բանակ մեկնելիս: «Շատ ոգևորված մեկնեց ծառայության: Անգամ իրեն ասացինք, որ դեկտեմբերի 20-ին չգնա, Նոր տարին մեզ հետ դիմավորի: Տղաս արձագանքեց՝ ի՞նչ տարբերություն՝ հիմա կգնամ, թե հունվարին, միևնույնն է, երկու Ամանոր տանը չեմ դիմավորելու: Հպարտ, ուրախ մեկնեց ծառայության: Բոլորը զարմանում էին իր ոգևորվածության վրա: «Դա իմ մեկնելու օրն է, օր փոխել չկա, պետք է գնամ»: Ես էլ այդ օրը շատ էի հուզվում, ինձ ասաց. «Մա՛մ, դու զինկոմիսարիատ չգաս, կլացես, մնա տանը»: Ու միշտ ասում էր՝ երանի կռիվ լինի, մի թուրք խփեմ: Նույն ոգևորվածությամբ էլ ծառայել է: Երբեք չի դժգոհել որևէ բանից, երբ ծառայությունից խոսում էինք, ասում էր. «Մա՛մ, անցանք, լավ է, ամեն ինչ նորմալ է, մե՛րս, ուրիշ ի՞նչ կա, ես ասեմ, թե դու կասես»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ: Թիրախում էին նաև Սյունիքի դիրքերը: «Զանգեցինք, իր համարն անհասանելի էր: Հետո նա անծանոթ համարով զանգահարեց, ձայնը խորքից էր գալիս, ասաց՝ լավ եմ, ի՞նչ եք խառնվել իրար, նեղվում եք: Հետո եղբոր հետ խոսեց, նույնն էլ եղբորն էր ասել՝ ամեն ինչ նորմալ է, «տոչնի ա»: Նոր եմ հասկանում, որ նա արդեն վիրավոր էր: Հաջորդ օրն արդեն նորմալ ձայնով խոսում էր: Ասաց, որ իրենց հետևից գնալու են: Երկու հոգով էին՝ Սամվելն ու Վահես: Տղաս մեզ ասաց, որ իրենց տեղը հայտնել են հրամանատարությանը, իրենց դուրս կբերեն: Սպասում էինք, բայց երեխեքի հետևից ոչ ոք չգնաց, ոչ մի քայլ չձեռնարկեցին, ոչ մի բան չարեցին: Եթե գնային, իմ տղային կփրկեին: 11 օր մնացել են անտառում: Վահեն երեք տեղից վիրավոր է եղել»:

Վահեն Ներքին Հանդի թիվ N դիրքում էր, որը թշնամին գրավեց սեպտեմբերի 14-ին: Մինչ այդ տղաները «ոչ մի քայլ հետ» սկզբունքով կռիվ են տվել թշնամու դեմ: Վահեն այդ ժամանակ վիրավորվել է: Դիրքի գրավումից հետո Վահեն և Սամվելը կարողանում են նահանջել դեպի անտառ, մոլորվում այնտեղ, կապ հաստատում հրամանատարության հետ, որոնք հավաստիացնում են, որ կգան նրանց հետևից: Բայց օգնությունն այդպես էլ չի հասնում: Փորձում են ինքնուրույն դուրս գալ անտառից, չնայած նրան, որ անտառը գտնվել է թշնամու հսկողության տակ, բայց կրկին ապարդյուն:

Վահեն մահանում է անտառում: Ընկերը՝ Սամվելը, բարդ որոշում է կայացնում՝ թաքցնում է Վահեի մարմինը, որպեսզի պաշտպանի այն թշնամուց և գիշատիչներից: «Շատ մեծ դժվարությամբ, վիրավոր վիճակում Սամվելը կարողանում է դուրս գալ անտառից: Հետո արդեն անտառի այդ հատվածը համարվում էր չեզոք գոտի, թույլ չէին տալիս որևէ մեկին ներս մտնել»: Ամիսներ շարունակ ընտանիքում բոլորը վստահեցնում էին մայրիկին, որ որդին գերության մեջ է, վերադառնալու է: Մայրիկն էլ սպասում էր նրա վերադարձին: «Ինձանից էին գաղտնի պահում, թե ինչ է իրականում կատարվում: Գյուղից էլ ով գալիս էր մեր տուն, ասում էր՝ փառք Աստծո, ողջ է, շուտով կվերադառնա: Գերիների մի խումբ վերադարձավ, բայց Վահեն նրա մեջ չէր»:

Իրականությունն այլ էր: «2023 թ. հունվարի 27-ին լուրը ստացանք, որ դուրս են բերել Վահեի մարմինը: ԴՆԹ հետազոտություն անցկացրեցին: Փետրվարի 3-ին նոր միայն իրեն հուղարկավորել ենք»: Վահեի անմահանալու օր է նշվում սեպտեմբերի 24-ը:

Չնայած այս ամբողջ պատմության ողբերգականությանը, ցավին ու անզորությանը, այն նաև հավատարմության, նվիրվածության, Վահեի ու Սամվելի ընկերության մասին է: Սամվելի մասին, որը մինչև վերջին պահը եղել է Վահեի կողքին, հոգ տարել վիրավոր ընկերոջը, իսկ վերջում էլ թաքցրել նրա մարմինը՝ այդ կերպ այն պաշտպանելով գիշատիչներից: Հենց նրա օգնությամբ էլ ամիսներ հետո Վահեն «տուն է վերադարձել»:

Ապրելու ուժի մասին: Վահեի անմահանալուց ուղիղ մեկ տարի անց՝ սեպտեմբերի 24- ին, ծնվում է նրա եղբոր տղան: Նրան անվանակոչում են հորեղբոր պատվին՝ Վահե: «Ես շարունակում եմ սպասել իրեն, դա է ինձ ապրեցնում, սպասելով եմ ապրում: Մի քանի օր առաջ անծանոթ մեքենա էր կանգնած փողոցի վերևում, ասացի՝ կարո՞ղ է Վահես է, եկել ու հեռվից մեզ է նայում: Գիշերը մեքենա է անցնում, մտածում եմ՝ Վահես եկավ: Իհարկե, աղջիկս ու տղաս են ուժ տալիս, թոռնիկներս: Գիտեմ, որ ամեն մեկի համար ցավը տանելը յուրովի բարդ է»:

Հ. Գ. - Վահե Թորոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է Լուսագյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն