Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հեքիաթային հյուրանոցներ,որոնց մասին միայն երազել կարելի է (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Լավ հյուրանոցը կարող է նպաստել ճանապարհորդության բարեհաջող ընթացքին կամ փչացնել ճանապարհորդությունը: Վատ հյուրանոցը, անգամ եթե ամենալավ վայրում տեղակայված լինի, կարող է մթագնել ճանապարհորդության վառ տպավորությունները: Այնինչ, անգամ ամենավատ վայրում տեղակայված լավ հյուրանոցը կարող է իսկական օազիս հանդիսանալ: Այնուամենայնիվ, Ձեր երազած հանգիստն անցկացնելու համար կանգ առեք լավագույն վայրերում տեղակայված լավագույն հյուրանոցներում: Այստեղ ներկայացված են  հեքիաթային հյուրանոցներ, որոնց մասին միայն երազել կարելի է:

48 Լադերա հանգստավայր, Սենթ Լուսիա


Սա, հավանաբար, լավագույն վայրն է կարիբյան էքսկուրսիայի համար: Այստեղ համադրված են դիզայներական սքանչելի լուծումները, պերճանքը և կատարյալ դիրքը: Հյուրանոցում առաջարկվող հարմարություններից են սպան, մի շարք էքսկուրսիաները և լողալու ու ջրացատկի անհրաժեշտ բոլոր պայմանները:

47 Մանթա հանգստավայր, Տանզանիա


Դիտելով Մանթա հանգստավայրի լուսանկարները՝ Ձեզ մոտ հավանաբար ցանկություն կառաջանա առաջիկա արձակուրդն անցկացնել Տանզանիայի Փեմբա կղզում:

46 Օսչեր Քլիֆ, Շվեյցարիա


Սա ավելի շատ նման է ռեստորանի և իջևանատան, քան շքեղ հանգստավայրի: Օսչեր Քլիֆը կառուցվել է Էբենալփ քարափի մեջ: Սա լավագույն վայրն է, որտեղ կարելի է դադար առնել հյուսիսային Ալպեր ուղևորվելիս: Այստեղի հիասքանչ տեսարանները կգրավեն Ձեր ուշադրությունը, երբ ճանապարհորդելիս լինեք Շվեյցարիայի լեռներով:

45 Ջիրաֆ Մենոր (թարգմանաբար՝ ընձուղտի կալվածատուն), Քենիա


Այս լուսանկարները ֆոտոշոփի չեն ենթարկվել: Նայրոբիի արվարձաններից մեկում գտնվող այս հյուրանոցի տարածքում ընձուղտներ են շրջում: Այնպես որ, չզարմանաք, եթե նրանք Ձեզ ընկերակցեն նախաճաշի ժամանակ:

44 Կակսլաութանեն հյուրանոց, Ֆինլանդիա


Եթե երբևէ չեք լսել այս վայրի մասին, Դուք հավանաբար շատ քիչ ժամանակ եք անցկացրել ինտերնետում: Դուք կարող եք վայելել ձյունապատ անտառների շքեղությունը և ձմեռայինբևեռափայլը՝ առանց Ձեր տաքուկ անկյունը լքելու: Այո, Կակսլաութանեն հյուրանոցում այդ ամենը հնարավոր է:

43 Ուբուդի կախովի այգիներ, Բալի


Բուտիկ-հյուրանոցը, Այունգ կիրճի ջրավազանը, Փայանգան ջունգլիները և ճարտարապետական հիանալի լուծումներն անկրկնելի են դարձնում այս հանգստավայրը: Այստեղի ավազանը մրցանակակիր է բառի բուն իմաստով: Այն մի քանի տարբեր մրցանակներ է շահել:

42 Այսհոթել, Շվեդիա


Այսհոթելը (թարգմանաբար՝ սառցե հյուրանոց) գտնվում է Յուկասյարվիում: Թեպետ հյուրանոցը տարվա մեջ միայն ձմռանն է հագեցած լինում «սառցե հարմարություններով», այստեղ ամռանը նույնպես կարելի է մի շարք հետաքրքիր զբաղմունքներ գտնել և հիանալի ժամանակ անցկացնել:

41 Քոքոա Այլենդ, Մալդիվներ


Կղզիախմբի գլխավոր օդանավակայանից արագընթաց մոտորանավակով Քոքոա Այլենդ (թարգմանաբար՝ Կակաոյի կղզի) կարելի է հասնել ընդամենը 40 րոպեի ընթացքում: Ջրի հատակի ծովախութերն ուսումնասիրելն այնքան հետաքրքիր զբաղմունք է, որ դրանք տեսնելուց հետո ոչ մի հանգստացող այլևս չի մտահոգվի սպա մերսումների մասին:

40 Լոիզաբա Սթար Բեդզ, Քենիա


Այս հյուրանոցի անունն անգլերենից թարգմանաբար նշանակում է Լոիզաբայի աստղային մահճակալներ: Բանն այն է, որ հյուրանոցի բացօթյա մահճակալները տեղադրված են աստղազարդ երկնքի տակ՝ Էվասո Նգիրո գետի մոտակայքում: Այս «աստղային» մահճակալներից յուրաքանչյուրը կիսով չափ ծածկի տակ է: Մուկկոկոտենի անունը կրող հատուկ անիվների շնորհիվ մահճակալը հնարավոր է դուրս քշել ծածկի տակից և հետ քշել ծածկի տակ: Քենիան հայտնի է բազմազան կենդանատեսակներով և վայրի գեղեցիկ բնությամբ, ուստի բացօթյա այս հանգստավայրում դուք կտեսնեք ապշեցուցիչ արարածների:

39 Բուրջ ալ-Արաբ, Դուբայ


Բուրջ ալ-Արաբը աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից է: Հյուրանոցի կառուցման աշխատանքները սկսվել են 1994 թ.-ին և ավարտվել 1999-ին: Հյուրանոցում երկհարկանի 202 սենյակ կա: Սենյակներից ամենամեծը զբաղեցնում է 780 մ2: Հյուրանոցի բարձրությունը կազմում է 321 մետր: Մինչև 2008 թվականը Բուրջ ալ-Արաբը համարվել է Դուբայի ամենաբարձր հյուրանոցը, իսկ 2008-ին իր տեղը զիջել է Վարդերի աշտարակ հյուրանոցին:

38 Թրիթհոթել, Շվեդիա


Այս բազմաոճ շվեդական հյուրանոցի համարների անուններն արդեն իսկ ամեն ինչ ասում են. Թռչնի բույն, Կապույտ կոն, ՉԹՕ, Ծառի սաունա, Ճպուռ և այլն: Հյուրանոցի ճարտարապետությունն ու հյուրանոցում մատուցվող ծառայությունների մակարդակը կգոհացնեն անգամ ամենաբծախնդիր այցելուներին:

37 Մարկես դը Ռիսկալ, Իսպանիա


Այս հյուրանոցը նախագծել է նշանավոր ճարտարապետ Ֆրենկ Գեհրին: Այն գտնվում է իսպանական հինավուրց Էլսիեգո քաղաքի սրտում: Հյուրանոցը հայտնի է իր բասկական խոհանոցով և բարձրաբերձ գրադարանով, որտեղից բացվում են Իսպանիայի սքանչելի տեսարանները:

36 Դեդոն կղզու հանգստավայր, Ֆիլիպիններ


Այս հյուրանոցի ստեղծողները Դեդոն կղզին կատարյալ վայր են համարում դիզայներական փորձարկումների, ինչպես նաև հողագործության և շրջակա միջավայրի կայունության հետ կապված փորձարկումների անցկացման համար:

35 Փինդա ագարակ, Հարավային Աֆրիկա


Այս փոքրիկ ու շքեղ հյուրանոցը գտնվում է Հարավային Աֆրիկայի Քվազուլու-Նաթալ պրովինցիայում: Դժվար է ասել, թե որքանով է «հյուրանոց» բառը տեղին, քանի որ Փինդան նախատեսված է ընդամենը մեկ ընտանիքի համար: Շուրջբոլորը ոչ ոք չկա: Միայն դուք եք, անձնակազմի անդամները և վայրի բնությունը:

34 Էմիրեյթս Փելես, Աբու Դաբի


Այս յոթաստղանի հյուրանոցը համարվում է աշխարհի երկրորդ ամենաթանկ հյուրանոցը: Այն պատկանում է Kempinski Group հյուրանոցների ցանցին:

33 Մալդիվյան հյուրանոց Կոնրադ


Այս հյուրանոցն աչքի է ընկնում իր բունգալոներով և ստորջրյա սենյակներով: Այստեղ հասնելու համար հարկ կլինի 30 րոպեի ճանապարհ կտրել ջրասավառնակով: Տեղ հասնելուն պես՝ Դուք կարող եք համտեսել 101 տեսակի պանիրներից և 20.000 տեսակի գինիներից: Այս ճաշկերույթն անցկացվում է կետաշնաձկների, դելֆինների և կրիաների ընկերակցությամբ:

32 Գշտադ, Շվեյցարիա


Շվեյցարիայի Գշտադ գյուղը Ալպերի լավագույն հանգստավայրերից է: Կատարյալ հանգստի համար այստեղ կան բոլոր հարմարությունները, իսկ պատշգամբից բացվող տեսարանները պարզապես սքանչելի են:

31 Հոթել դե Գլասե (թարգմանաբար՝ սառցե հյուրանոց), Կանադա


Հյուսիսային Ամերիկայի միակ սառցե հյուրանոցը տեղակայված է Քվեբեկում: Այն բացվել է 2001 թ.-ին: Այդ ժամանակից ի վեր ամեն տարի դեկտեմբերին այն վերանորոգվել է: Այս հյուրանոցի սառցե ստեղծագործություններն ընդամենը երեք ամսվա կյանք ունեն, և դրանք ամեն տարի տարբեր են: Հյուրանոցը հայտնի է իր մատուռով և բարով:

30 Քարանձավային հյուրանոց Գամիրաու, Թուրքիա


Վերջերս վերանորոգված այս հյուրանոցը իբրև վանական պատսպարան շահագործվել է դեռևս Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանից ի վեր: Ուգրյուպ քաղաքի մոտակայքում գտնվող այս շինությունը դարեր շարունակ պատսպարանի դեր է կատարել: Հետագայում այն դարձել է հյուրանոց: Այն հանգամանքը, որ սա ոչ թե վերջերս կառուցված հյուրանոց է, այլ պատմական շինություն, ավելի շատ է գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը:

29 Կատիկիես, Հունաստան


Կատիկիես հյուրանոցը գտնվում է Սանտորինիում: Այս կղզում գերիշխում են սպիտակ ու կապույտ գույները: Ամեն քայլափոխի հանգստացողների առջև բացվում են տեսարժան վայրեր:

28 Ռայավադի հանգստավայր, Թաիլանդ


Սա Թաիլանդի ամենահայտնի հանգստավայրերից է: Այն հիշեցնում է ջունգլիներում մեկուսացած կղզի: Ցանկացած մարդ կերազեր հանգրվանել նման կղզում: Այնտեղ ծովափնյա քարանձավային ռեստորան կա, որտեղ արևի պայծառ շողերի ներքո կարող եք համեղ կերակրատեսակներ վայելել:

27 Au Vieux Panier հյուրանոց, Ֆրանսիա


Այս հյուրանոցը գտնվում է Մարսելի սրտում: Հյուրանոցի յուրաքանչյուր սենյակի դիզայնով զբաղվել են հանրաճանաչ գրաֆիկական դիզայներներ կամ նկարիչներ: Սենյակների ձևավորումն ամեն տարի փոխվում է: Հյուրանոցն ունի շուրջօրյա գրադարան, որտեղ կարող եք ողջ գիշեր ընթերցանությամբ զբաղվել և հանգստանալ:

26 Նգորոնգորո խառնարանի օթևան, Տանզանիա


Նգորոնգորոն մի արգելոց է, որտեղ բնակվում են մի շարք հազվագյուտ և վտանգված կենդանատեսակներ: TripAdvisor-ը Նգորոնգոն հռչակել է Տանզանիայի լավագույն հանգստավայրը:

25 Պանչորան օթևան, Բալի


Այս հանգստավայրի դիզայները Լինդա Գարլանդն է: Նա նախագծի վրա աշխատել է դեռևս 70-ականներից ի վեր: Արվեստի գլուխգործոց հիշեցնող այս հանգստավայրը հայտնի է իր էկոայգով: Կլոր տարի այստեղ անցկացվում են մի շարք փառատոններ, սեմինարներ, բնապահպանական հետազոտություններ և այլ միջոցառումներ:

Պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները