Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրինա Թովմասյանը այսօր նշում է ծննդյան 34 ամյակը

ԼԱՅՖ
Life.panorama.am-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 4-ին, Իրինա Թովմասյանը նշում է իր ծննդյան օրը, գեղեցկուհին դառնում է 34 տարեկան: Life.panorama.am-ին Իրինան պատմել է ամուսնու եւ աղջկա անակնկալների մասին եւ կիսվել տարիքային առանձնահատկություններով:

«Ճիշտն ասած՝ երեկ մինչ կեսգիշերը երեխաներիս քնացնելիս ես էլ էի քնել, բայց ուղիղ կեսգիշերին ամուսինս ինձ արթնացրեց ու ծաղիկներ նվիրեց: Անակնկալները շարունակվեցին նաեւ առավոտյան, երբ Մեգգիս ինձ դրամապանակ եւ շատ գեղեցիկ բացիկ նվիրեց, դե իսկ փոքրիկներիս արթնանալուն պես մենք սկսեցինք պարել ու մի լավ ուրախանալ: Փոքրիկներիս համար այսօր առավոտյան իսկական տոն էր, երբ մեր դայակաները գեղեցիկ փաթեթեվորված նվերներով եկան մեր տուն ու սկսեցինք բացել նվերները, այդ պահին երեւի աղջիկներս մի պահ Ամանորը հիշեցին»,- մեծ ոգեւորությամբ պատմեց Իրինա Թովմասյանը:

Գեղեցկուհին իր ընտանիքի եւ ընկերների հետ միասին ծննդյան օրը կնշի «Կամի» ակումբում. «Այսօր լավ ժամանակ կանցկացնենք մտերիմներիս հետ, անպայման Մեգգին ելույթ կունենա, կերգի «Մայրիկ» երգը ու ես կրկին անցյալ տարվա ծննդյանս օրը կհիշեմ, երբ նա առաջինն անգամ անակնկալ կերպով կատարեց այդ երգը: Մինչեւ հիմա, ամեն անգամ այդ երգը լսելիս, հիշում եմ անցյալ տարվա ծննդյանս օրը ու հուզվում»,- նշեց նա:

Իրինա Թովմասյանն այսօր 34 տարեկան է դառնում, բայց մեզ հետ զրույցում գեղեցկուհին նկատեց, որ տարիքի թվերի վրա երբեք չի կենտրոնանում.

«Ես լավատես մարդ եմ, հայտնի ասույթին համապատասխան՝ ծննդյանս օրերին մտածում եմ՝ ոչ թե մի տարով էլ մեծացա, այլ եւս մեկ տարի ապրեցի: Երբեք չեմ կենտրոնացել տարիքի վրա: Մյուս կողմից շատ չեմ էլ խորանում, որ մեկ տարի էլ ապրեցի, քանի որ ես ապրում եմ այս օրով, բնակաբանար, մտալծելով վաղվա մասին: Ես երբեք չէի ցանկանա հետ գնալ, լինել 20 տարեկան, որովհետեւ տարիների ընթացքում այնքան լավ ճանապարհներով ես անցնում, լավ հիշողություններ դիզում, որ պետք է չցանկանաս այդ ամենը ջնջել ու նորից դառնալ 20 տարեկան. Չէ որ, այն թանկը, որ ունես, այդ տարիների ընթացքում ես ձեռք բերում: Ես անգամ երբեմն մոռանում եմ տարիքս, օրինակ՝ վերջերս Մեգգիի ու ամուսնուս հետ գնացել էինք բժշկի, ու երբ պետք է գրանցման հետ կապված տարիքս նշեի, զգացի, որ ամուսինս ու Մեգգին զարմացած ինձ են նայում ու ասում, թե այդ պահին մի՞թե կատակ եմ անում, արդյունքում հասկացա, որ ես անգամ տարիքս չեմ հիշում, քանի որ մի տարի պակաս էի ասել, հետո հիշեցի անցյալ տարվա տորթի մոմերի քանակը եւ ճիշտ տարիքս ասացի, արդյունքում գիտակցեցի, որ այնքան չեմ կենտրոնանում տարիքիս վրա, որ անգամ տարիքս էի մոռացել»,- ծիծաղելով պատմեց 34-ամյա գեղեցկուհին:

Այսօր էլ Իրինան անպայման տոնական տորթ կունենա՝ 34 մոմերով, նա մեզ հետ կիսվեց նաեւ այն երազանքով, որը մտապահելու է այսօր մոմերը փչելիս. «Իմ երազանքը ոչ մի տարի չի փոխվում, ամեն տարի միունույն  երազանքն եմ մտապահում, որ առողջ լինեն երեխաներս ու հարազատներս՝ մայրս, քույրս ու ամուսինս»,- նկատեց նա:

Վերջում հարցին, թե անցած 34 տարիների ընթացքում արդյոք հասցրել է անել այն ամենն, ինչ կցանկանար, Իրինա Թովմասյանը պատասխանեց. «Ես երբեմն մտածում եմ, թե ինչպես եմ այսքան բան հասցրել, որովհետեւ ես իրոք շատ բան եմ հասցրել անել, ես ունեմ շատ բուռն հիշողություններ, իսկ դա նշանակում է, որ կարողացել եմ անել այն ամենն, ինչ մինչ այսօր կցանկանայի անել, վստահ եմ, որ կշարունակեմ այս ռիթմով ապրել»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու