Դոնոր երկրները Սիրիայի համար հանգանակել են ավելի քան 10 միլիարդ դոլար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի խնդիրների շուրջ անցկացված համաժողովի ընթացքում դոնոր երկրների ջանքերով 10 միլիարդ դոլարից ավելի օգնություն է հավաքվել: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, միջոցները կուղղվեն Սիրիայում աշխատատեղերի ստեղծմանն ու երեխաներին կրթությամբ ապահովմանը:
Նրա տեղեկացմամբ` 6 միլիարդ դոլար կուղղվի այս տարի հումանիտար աջակցության տրամադրմանը, իսկ 5 միլիարդ դոլար էլ կհատկացվի այդ կարիքների լուծմանը մինչև 2020 թվականը: Քեմերոնը կարծում է, որ սիրիական հակամարտության համար պետք է տրվի «քաղաքական լուծում», իսկ հումանիտար գործողությունների կատարումը հնարավոր կլինի միայն կրակի դադարեցումից հետո:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



