Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես վերջին շրջանում Ազգային ժողովում տեղի ունեցողը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում չպետք է խորհրդարանական կառավարում լինի: Հնարավոր է, որ դա կառավարման ավելի բարձր ֆորմատ է, բայց մեզ, երևի թե, դրա համար մի հարյուր տարի պետք է: Մենք պատրաստ չենք դրան, Հայաստանում պետք է լինի նախագահական կառավարում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը:

«Ինչ վերաբերում է մի քանի օր առաջ տեղի ունեցածին, ապա այստեղ նույնիսկ այնքան կարևոր չէ, թե ով ինչ ասաց, ով ում վիրավորեց, ով ում կպավ, կամ նույնիսկ ինչ թեմա էր քննարկվում: Հարցն այն է, որ այս յոթ տարվա ընթացքում այս իշխանությունները հայոց ազգային հարցը դարձրել են Ռոբերտ Քոչարյանից երկու տուն կամ փող վերցնելը: Դա ի՞նչ հարց է՝ ազգային նպատա՞կ է: Ռուսաստանում եթե նման որևէ որոշում կայացվի դատարանով, ուղղակի մի նախադասությամբ կտեղեկացնեն ու վերջ»,-ասում է Կարապետյանը:

Հավելում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի հարցով չեն զբաղվում՝ ո՛չ ժողովրդով, ո՛չ կրթությամբ, ո՛չ սոցիալական հարցերով, ո՛չ առողջապահությամբ, ո՛չ անվտանգային հարցերով: Մյուս կողմից՝ մեր զրուցակիցը պարադոքս է համարում, որ Հայաստանում տասնապատիկ ավելացել է քրեական գործերի, ձերբակալությունների քանակը, բայց և տասն անգամ ավելացել են ծանր հանցագործությունները: Այս ի՞նչ են դարձրել մեր երկիրը՝ հռետորական հարց է տալիս պաշտպանության նախկին նախարարն ու նշում. «Մենք պետությունը կորցնում ենք ոչ այնքան արտաքին ազդեցությունից, այլ ներքին իրավիճակի, երկրի ղեկավարության պատճառով»:

Արշակ Կարապետյանը վիրավորական է համարում, որ Նիկոլ Փաշինյանն է ղեկավարում մեր երկիրը: «Ոչ ոք ոչ մի երկրում չի ընդունում Հայաստանի ղեկավարին: Վախկոտ, իր ու երկրի արժանապատվությունը չպահող ղեկավարին ո՞նց կարող են ընդունել: Ռուսաստանում բանատեղ չդրեցին, հիմա էլ գնացել է Ալբանիա, այնտեղ էլ բանատեղ չեն դնում: Ստիպված միջանցքներում սրան-նրան բարևում է, նկարում են ու գրում՝ հանդիպեցինք, քննարկեցինք: Ախր, ի՞նչ ես քննարկել, ոտքի վրա, միջանցքներում հպանցիկ բարևելը ի՞նչ քննարկում է: Կրկնում եմ՝ մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար»,-ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնում