Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ քպական իշխանությունները հիստերիայի մեջ են, կարծես որևէ մեկի համար ո՛չ գաղտնիք է, ո՛չ նորություն: Դա ուղղակի անհնար է չտեսնել: Այդ ամենը բոլորի աչքի առջև է, ամենօրյա ռեժիմով՝ տարբեր դրսևորումներով:

Արդեն առիթ ունեցել ենք հպանցիկ արձանագրելու ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանի «դրսևորումներն» Ազգային ժողովում: Տեսեք, վարչապետի պաշտոնն զբաղեցնող, գործնականում՝ պետության ղեկավարի դիրքում գտնվող անձնավորությունը Ազգային ժողովում իրեն պահում է փողոցային «ռազբորկայի» մասնակցի նման, գործածում է վիրավորական բառեր՝ ընդդիմադիրների հասցեին: Այսինքն, նա այդ աստիճան չի պատկերացնում իր քաղաքական կարգավիճակը, իր զբաղեցրած պաշտոնի նշանակությունն ու իր անձնական և քաղաքական պատասխանատվությունը՝ այդ ամենի համար: Աննորմալ երևույթ է, երբ պետության ղեկավարի դիրքն զբաղեցնողը ընդդիմադիր կամ, ընդհանրապես, երկրի որևէ քաղաքացու հասցեին «վիզ կտրելու» ոչ երկիմաստ ժեստ է անում, երբ սպառնում է հաշվեհարդար իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ («գցել պադվալները»), «համբալ» է ասում ու նման բաներ:

Ի՞նչ է հուշում այս ամենը, ինչի՞ արտահայտություն են նման անընդունելի դրսևորումները: Ամենից առաջ այդօրինակ դրսևորումները վկայում են, որ Փաշինյանի ու նրա «թիմի» ջղաձգությունը հասել է գագաթնակետին: Իրենք հասկանում են, որ մոտեցել են եզրակետին: Իրենք հասկանում են, որ կորցրել են ու շարունակում են կորցնել իրենց արտաքին աջակիցներին և արտաքին աջակցության հնարավորությունները: Բայց, որ ամենից շատ է նպաստում փաշինյանական իշխանության նմանօրինակ ջղաձգումներին, իրենք հասկանում են, որ ոչ միայն կորցրել են ներքին վստահության պաշարը, այլև պարզապես դարձել են տոտալ մերժված: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի վստահության վարկանիշը հասել է հազիվ 10-11 տոկոսի: Ավելին, այլևս «չեն աշխատում» էժանագին քարոզչական հնարքները, կամ, ավելի ճիշտ, չեն աշխատում դրանք 2018-ի կամ նույնիսկ 2021-ի տարբերակով:

Դրա ամենից ցցուն օրինակներից մեկը արձանագրվեց Գյումրիում: Այնտեղ էլ Փաշինյանը իրեն բնորոշ «ելույթ» ունեցավ, կհիշեք՝ վիրավորական բառերով, «նախկինների» թեմայով սարսափազդու ձևակերպումներով: Բայց այդ ամենը առավել քան չաշխատեց: Նույնիսկ վարչական ռեսուրսի չարաշահումը չօգնեց: Ու ակնհայտ է, որ հաջորդ ընտրություններին ՔՊ-ին ոչինչ չի օգնելու, բացի տոտալ ընտրակեղծիքներից:

Արդյունքում հիմա ջղաձգության դրսևորումների այդ յուրօրինակ «ալիքը» քպական բոլոր «կարկառուններին» է վարակել, ավելին՝ նույնիսկ վարչապետի տիկնոջը: Նա վերջին օրերին ամեն մի իրենց արված անդրադարձին արձագանքում է, որակումներ է տալիս, պիտակումներ, անում է արտահայտություններ, որոնք ուղիղ անձնական վիրավորանք են: Տեսեք՝ Աննա Հակոբյանը տարբեր առիթներով նման որակումներ է տալիս՝ տխմար, տգետ, անբարոյական, ոջիլ, անգրագետ, անդաստիարակ, ղզիկ, էշ...

Եվ էլի՝ հասկանալու համար, թե ինչի հետ գործ ունենք, զուտ մտովի ոչ թե համեմատեք, այլ փորձեք պատկերացնել, որ հրապարակավ, հանրային հարթակներում նման բառապաշարով արտահայտվեր մեր երկրի նախկին ղեկավարներից կամ, ընդհանրապես, աշխարհի որևէ քաղաքակիրթ երկրի ղեկավարներից որևէ մեկի տիկինը:

Դե, մենք այս դեպքում էլ ենք «ուրիշ»: Ընդհանուր առմամբ, դա տխրեցնող է, քանի որ նման դրսևորումները անհետևանք չեն մնում նաև հանրային ընկալման տիրույթում: Բայց, ըստ էության, ստացվում է, որ դա է մակարդակը: Իսկ դա ամենևին էլ լավ կամ ընդունելի մակարդակ չէ: Ամենևին:

Ու բավականին զավեշտական պատկեր է ստացվում: Բոլոր նախկին իշխանությունների կազմում եղել են, կային մի քանի «օդիոզ դեմքեր», որոնցից սպասելի էին զանազան, այսպես ասենք, անախորժություններ ու սկանդալներ: Նաև որոշակի «առանձնահատկություններով» բառամթերք:

Բայց եթե նախկինում ընդամենը մի քանի հոգի էին այդպիսին, որոնց հատիկ-հատիկ ճանաչում էինք, ապա հիմա գործ ունենք մի իշխանության հետ, որը վերից վար, փաստորեն, օդիոզ է: Փաշինյանը գլխավորում է մի իշխանություն, որն ինքն իրեն մականունավորի տեղ է դրել՝ թե՛ ընդհանուր առմամբ, թե՛ առանձին ներկայացուցիչներով: Իրենց թվում է, թե կարող են ԱԺ ամբիոնից «քֆուր ֆռցնել», 7-8-10-20 հոգով հարձակվել քաղաքացու վրա, հոխորտալ, սպառնալ, փողոցային պահվածք դրսևորել... Ընդ որում, նրանց գերակշիռ մասը այս ամենը չէր կարող ու չի կարող իրեն թույլ տալ «իշխանությունից դուրս», որովհետև նրանց «դուխովության» ակունքը միայն ու բացառապես իշխանությունն է, ի մասնավորի՝ իրավապահ համակարգը, որը նրանց թիկունքին է:

Այստեղ, սակայն, մեկ այլ հանգամանք ու հարց էլ կա: Մի՞թե իրենք չգիտեն, թե ինչ է մտածում ժողովուրդն իրենց մասին: Իրենք չգիտե՞ն, թե ինչեր են իրենց մասին ասում, որ հրապարակային միգուցե չեն գրում: Իհարկե, գիտեն: Ինչպե՞ս կարող են չիմանալ: Եվ, գիտեք, շատ հնարավոր է, որ հենց այդ իմանալը, հենց այդ մերժվածության զգացումն է բերում նման ջղաձգությունների: Այսինքն, պատճառները հենց այն են, ինչի մասին խոսեցինք վերևում: Իսկ առաջիկայում այդ ամենի առիթներ դեռ շատ են լինելու: Ու ջղաձգումային «դրսևորումների» պակաս էլ, ըստ այդմ, չի լինելու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինԿասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող․ Մեդվեդև Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Երևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվել Թեհրանը հայտնում է՝ Իրանի հարավ-արևելքում սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Հայաստանում կա մի քաղաք, որը դարեր շարունակ թաքնված էր ժայռերի մեջԿուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Բագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեց Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը Հրապարակվել է Զելենսկու խաղաղության նոր առաջարկըՓրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՌուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Պետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՀՀ-ի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին Մենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԹուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում Խոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակըԼարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանՀայտնի է զոհված զինծառայողի ինքնությունըԿաչաղակը կտցահարել է 12-ամյա դպրոցական աղջկա աչքըՌուսաստանը Ուկրաինային է փոխանցել 261 զինծառայողի մարմին Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլըԲանակում գրանցված վերջին մшհվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյան Մեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի