Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտն արդեն տասնամյակներ շարունակ աշխարհի ամենալարված ու ռազմավարական հակասություններից է, որ ցանկացած պահի կարող է վերաճել լայնածավալ պատերազմի՝ հաշվի առնելով երկու երկրների միջուկային զենքի առկայությունը, պատմական թշնամանքը և շարունակական վեճը Քաշմիրի հարցում։

Վերջին շրջանում էլ նոր լարվածության պատճառ դարձավ Հնդկաստանի Հարավային Քաշմիրի Անանտնագ շրջանի Փահալգամ բնակավայրում իրականացված ահաբեկչությունը, որից հետո հնդկական կողմը մեղադրեց պակիստանյան կողմին, որ ահաբեկչության թելերը տանում են դեպի այդ երկիր։ Դրան հետևեց Հնդկաստանի կողմից «Սինդուր» օպերացիան, որի նպատակն էր կանխել Պակիստանի կողմից ֆինանսավորվող ու խրախուսվող զինյալ խմբավորումների ակտիվությունը Հնդկաստանի սուվերեն տարածքում։ Գործողության շրջանակներում հնդկական կողմը հարվածներ հասցրեց «ահաբեկչական ենթակառուցվածքներին» ինչպես Պակիստանում, այնպես էլ Իսլամաբադի կողմից կառավարվող Քաշմիրում։ Չնայած Նյու Դելիի կողմից այս գործողությունը ներկայացվում է որպես անհրաժեշտ պաշտպանական քայլ, Պակիստանը դա մեկնաբանում է որպես ագրեսիվ հարձակում, ինչի հետևանքով էլ լարվածությունը վերածվեց երկու երկրների միջև ռազմական բախման։ Առկա լարված միջավայրում նկատելի էր նաև Հարավային Ասիայից դուրս՝ արտատարածաշրջանային դերակատարների ակտիվությունը։ Մասնավորապես Թուրքիան և Ադրբեջանը միանգամից սկսեցին բացահայտ աջակցություն հայտնել Պակիստանին՝ թե՛ ռազմական համագործակցության մակարդակում, թե՛ դիվանագիտական դաշտում։ Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունները, որտեղ նա դատապարտում է Հնդկաստանի գործողությունները Քաշմիրում և ընդգծում Պակիստանի՝ իբր «արդարացի պայքարը», նպատակ ունեն ոչ միայն իսլամական համերաշխության ցուցադրում լինել, այլև տարածաշրջանային ազդեցության խորացման նպատակով ավելացնել Անկարայի դերակատարությունը Հարավային Ասիայում։ Ադրբեջանը, որը Պակիստանի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով խորացնում է, այդ թվում՝ սպառազինություններ ձեռք բերելով այդ երկրից, նույնպես շտապեց իր աջակցությունը հայտնել Իսլամաբադին։ Ադրբեջանում անգամ ցույցեր իրականացվեցին՝ ի աջակցություն Պակիստանի։ Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, որը սպառազինություններ է ներկրում Պակիստանից, Թուրքիան կոնկրետ թուրքական արտադրության սպառազինություններ է մատակարարում պակիստանյան կողմին, որոնց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ռազմական անօդաչուները։ Եվ անգամ Պակիստան-Հնդկաստան բախման ֆոնին լուրեր էին տարածվում, որ Թուրքիան սպառազինությունների բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Պակիստան։

Հնդկաստանի արձագանքը Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերին, բնականաբար, չուշացավ։ Նյու Դելիում սկսեցին ակտիվ քայլեր ձեռնարկել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան տանդեմին հակազդելու ուղղությամբ։ Նախ՝ տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Հնդկաստանն արգելք է դրել Ադրբեջանից եկող ապրանքների ներկրման վրա։ Ապա Հնդկաստանի ներսում սկսեցին թուրքական և ադրբեջանական ապրանքների բոյկոտի ենթարկելու կոչեր հնչել։ Սոցցանցերում տարածվող տեսահոլովակներում երևում էր, թե ինչպես են հնդիկ վաճառողները կրպակներից դուրս հանում «Made in Turkiye» պիտակով խնձորները և խաչ քաշում պիտակների վրա: Հնդկական մի շարք տուրիստական գործակալություններ էլ հայտարարեցին դեպի Ադրբեջան և Թուրքիա բոլոր տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին։ Անգամ կասեցվեց համագործակցությունը թուրքական ավիաուղիների հետ։ Սա տնտեսական հարված է Թուրքիային ու Ադրբեջանին, քանի որ հազարավոր հնդիկների այցելությունը կարևոր տեղ է զբաղեցնում այդ երկրների տուրիստական ոլորտի համար։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանին և Թուրքիային անհանգստացնում է Հնդկաստանի ու Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Վերջին տարիներին Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ Միայն 2022-2023 թվականներին Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր։

Բաքվից պնդում են՝ Հնդկաստանի կողմից ՀՀ-ին զենքի մատակարարումները խնդիր են ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար։ Այդ շրջանակներում էլ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Յալչին Ռաֆիևը հայտարարում է, թե Հնդկաստանը պետք է զգույշ լինի հայ- ադրբեջանական հարաբերություններում։ Բայց բնական է, որ ի աջակցություն Պակիստանի Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարությունները ավելի են բարձրացնելու Հնդկաստանի պատրաստակամությունը Հայաստանի համար նոր մատակարարումներ իրականացնելու հարցում։

Քանի որ հնդկական սպառազինությունները իրական ռազմական գործողությունների ընթացքում բավական լավ են իրենց դրսևորել՝ «Սինդուր» օպերացիայի շրջանակներում Պակիստանի ներսում տարբեր թիրախներ խոցելու և ահաբեկչական օբյեկտներ ոչնչացնելու տեսանկյունից, ապա դրանք զսպիչ դերակատարություն կարող են ունենալ նաև Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում։ Ու Հայաստանի միջոցով Հնդկաստանը հնարավորություն է ստանում զսպել թուրք-ադրբեջանական տանդեմի աճող հավակնությունները։ Այս համատեքստում Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության խորացումը դառնում է Հնդկաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։

Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանի ակտիվությունը մեր տարածաշրջանում ինչ-որ առումով ձեռնտու է նաև Ռուսաստանին, քանի որ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացմանը զուգահեռ ուժեղացել են Թուրքիայի դիրքերը։ Պետք է նկատի ունենալ, որ բազմաթիվ սպառազինություններ, որոնք Հնդկաստանը մատակարարում է Հայաստանին, ռուս-հնդկական համատեղ նախաձեռնությունների արդյունք են, ու դրա համար անհրաժեշտ է նաև ռուսական կողմի համաձայնությունը։ Սակայն խնդիրն այն է, որ հայ-հնդկական հարաբերությունների դինամիկան չպետք է սահմանափակվի զուտ ռազմական մատակարարումներով։ Ակնհայտ է, որ Նյու Դելիի տեսլականում Հայաստանը կարող է դառնալ այն կարևոր գործընկերը Հարավային Կովկասում, որի միջոցով հնարավոր կլինի խորացնել Հնդկաստանի տնտեսական ներկայությունն այդ տարածաշրջանում՝ հատկապես Արաբական ծովից դեպի Սև ծով և եվրոպական շուկաներ մուտք գործելու տեսանկյունից։

Հնդկաստանը Հյուսիս-Հարավ տնտեսական միջանցքի կարևոր ջատագովներից է, իսկ այս տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև հնդկական ներդրումները և ենթակառուցվածքները։ Հարկավոր է հաշվի առնել, որ Հնդկաստանը ներկայում աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է, որի բնակչությունն անցել է 1,4 միլիարդը, ինչպես նաև հինգերորդ խոշոր տնտեսությունն է աշխարհում՝ գերազանցելով նույնիսկ Մեծ Բրիտանիային։ Այս երկիրը համարվում է տեխնոլոգիական, դեղագործական, տեքստիլի, տեղեկատվական տեխնոլոգիաների հսկա, և նրա տնտեսական աճի տեմպերը գերազանցում են անգամ Չինաստանին։

Այնուամենայնիվ, Հայաստանի կողմից Հնդկաստանի հետ հարաբերությունների հսկայական ներուժը լիովին օգտագործված չէ։ Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները շարունակում են սևեռված մնալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կասկածելի «խաղաղության օրակարգի» վրա, որի արդյունքում հայկական կողմն անընդհատ զիջումների է գնում։ Այնինչ, Հնդկաստանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը կարող է լրացուցիչ առավելություն տալ հայկական կողմին։ Համագործակցությունը կարող է ներառել մի շարք ուղղություններ՝ սկսած Հնդկաստանի բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավումից հայկական շուկայում, վերջացրած դեղագործության ոլորտում համատեղ արտադրության կազմակերպումով՝ հաշվի առնելով, որ Հնդկաստանը աշխարհի դեղարտադրության կենտրոններից է։ Կարելի է դիտարկել կրթական համագործակցությունը, մշակութային փոխանակումները, զբոսաշրջության զարգացման ուղղությունները՝ հատկապես հնդիկ այցելուների ներգրավման տեսանկյունից, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների խթանումը՝ հաշվի առնելով, որ Հնդկաստանը բավական ակտիվ ներդրումային քաղաքականություն ունի հատկապես Գլոբալ հարավում։ Ու չնայած մեծ թվով Հնդկաստանի քաղաքացիներ գալիս են Հայաստան աշխատելու կամ սովորելու նպատակով, բայց դա համագործակցության համար եղած պոտենցիալի միայն չնչին տոկոսն է։

Գլխավոր հարցը մնում է այն, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է այդ համագործակցությունը դիտարկել ոչ միայն հայտարարությունների մակարդակում, այլև կոնկրետ ռազմավարական նախագծերի շրջանակում։ Մինչ օրս չի արձանագրվել որևէ խոշոր նախաձեռնություն, որը կարող էր դիրքավորել Հայաստանը որպես Հնդկաստանի վստահելի տնտեսական գործընկեր։ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում բացակայում է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը խթանելու երկարաժամկետ ռազմավարությունը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար