Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կապույտ աչքերով, սպիտակ մաշկով ու բաց գույնի մազերով։ Կարծես ադամանդ լիներ Պարգևս, շատ սիրուն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Թեհմինեն՝ Պարգևի մայրիկը։ Պարգևը ծնունդով Երևանից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Հաճախել է «Ինչուիկ» քոլեջ, ապա՝ դպրոց։ «Զուգահեռ հաճախել է նաև երաժշտական դպրոց, նվագում էր դաշնամուր և երգում, բանաստեղծություններ և երգեր գրում։ Վոկալի բաժինն ավարտել է գերազանցությամբ։ Հայորդաց տանը հաճախել է նաև խեցեգործության դասերի։ Սիրում էր նաև նկարել։ Ֆուտբոլն էր իր տարերքը, ընկերների հետ կազմակերպում և տարբեր տեղեր էին գնում ֆուտբոլ խաղալու։ Երբ բանակում ֆուտբոլային խաղերը դիտելու հնարավորություն չուներ, եղբորն ասում էր՝ դու կնայես, որ երեկոյան զանգեմ, պատմես, թե ով ինչպես է խաղացել»։

Դպրոցից հետո Պարգևն ուսումը շարունակել է Եվրոպական քոլեջում, այնուհետև ընդունվել Եվրոպական համալսարանի «Կառավարում» ֆակուլտետը և զորակոչվել բանակ։ «Պարգևս ապագա տնտեսագետ էր։ Երբ սկզբում ծառայության անցավ ուսումնական զորամասում, զարմացանք, կարծում էինք, որ այդքան մոտիկ տեղ չի ծառայի։ Ինձ պատասխանեց. «Մա՛մ ջան, գիտելիք են հարցնում»։ Մաթեմատիկայից հարցեր էին տվել, որոնց անսխալ էր պատասխանել»։

Պարտաճանաչ, ընկերասեր, բարի, կամեցող։ Այսպիսին է Պարգևը ոչ միայն ընտանիքի, այլ նաև ընկերների համար։ «Բոլորի համար խորհրդատու էր։ Իր մայրն եմ, բայց միշտ իր խորհուրդների կարիքն եմ ունեցել։ Իր ընկերները, հարազատները շեշտում են՝ Պարգևն իրենց խորհրդատուն է եղել, ու հիմա անգամ, երբ ինչ-որ խորհրդի կարիք են ունենում, ինչ-որ նոր գործ են նախաձեռնում, պարտադիր Եռաբլուր են գնում՝ կարծես Պարգևի հետ խորհրդակցելու։ Այնքան լայն էր իր հետաքրքրությունների տիրույթը, իրեն հաճախ էի հարցնում՝ շատ չես շտապո՞ւմ: «Չէ, մա՛մ, ինչո՞վ եմ շտապում»։ Բայց իր ներսում այդ շտապողականությունը կար։ Գուցե զգացողություն ուներ, որ կյանքը կիսատ է մնալու, և ուզում էր հասցնել շատ բան անել»։

2019 թ. հուլիսի 16-ին Պարգևը մեկնում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայության առաջին ամիսներն անցնում են Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև 2020 թ. հունվարին տեղափոխվում է Արցախ, ծառայել է Ստեփանակերտի Ցորի զորամասում։ «Նա տանկիստ էր։ Արցախ է տեղափոխվել որպես կրտսեր սերժանտ, տանկի հրամանատար, եղել է վաշտի հրամանատարի տեղակալ»։

Երբ հարցնում եմ ծառայության մեկնելու զգացողությունների մասին, մայրիկը հիշում է դեռ տարիներ առաջ որդու հետ ունեցած զրույցը։ «Այդ տարիներին ամուսինս արտերկրում էր աշխատում, մի օր ասաց՝ ձեր թղթերը դասավորիր, եկեք ինձ մոտ։ Առաջինը Պարգևին հայտնեցի այդ լուրը, որովհետև մեզ համար կարևոր էր իր արձագանքը։ Իսկ մեր տղան ինձ ասաց. «Ինչո՞ւ եք իմ կյանքը տնօրինում, չեմ ուզում իմ երկրից գնալ։ Եթե գնամ էլ, ու հանկարծ պատերազմ սկսվի, վերադառնալու եմ իմ երկիր, պարտավոր եմ»։ Այդ զրույցից հետո արդեն երկրից մեկնելու մասին զրույց չի եղել։ Նույն կերպ նաև պատերազմի ժամանակ էր մտածում։ Հոկտեմբերի 10-ին, երբ իբր հրադադար էր, իր հետ բավականին երկար զրուցեցինք։ Ամուսինս էլ էր դիրքերում, Պարգևն անհանգիստ էր, անընդհատ հայրիկից էր հարցնում։ Այդ օրն իր հորաքրոջ տղան ասաց՝ Պարգև, հերիք է, արի տուն։ Ընդ որում՝ չենք իմացել, որ նա պատերազմի թեժ կետերում է։ Միշտ մեզ ասել է, որ ամեն ինչ լավ է, ապահով տեղում է։ Հորաքրոջ տղայի խոսքին արձագանքեց. «Բա ես էլ ե՞րբ եմ այստեղին պետք, որ հիմա վերադառնամ տուն»։ Շատ հետո ենք հասկացել իր խոսքերի իմաստը»։

Որպես տանկիստներ՝ Պարգևն ու նրա մարտական ընկերները պատերազմի առաջին օրից եղել են թեժ կետերում՝ Ջրական (Ջաբրայիլ), Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի)։ «Տղաները պատմում են՝ Պարգևն ասում էր, որ այնպես պետք է մամայիս հետ խոսեմ, որ ոչ մի բան չլսի, հակառակ դեպքում կխելագարվի։ Շատ զգույշ է եղել ինձ հետ զրուցելիս»։

Պարգևը միանգամից մի քանի տանկ է ղեկավարել։ Պատերազմի թեժ օրերից մեկում իր տանկով Ջրականում տղաներին դուրս է բերել շրջափակումից։ Պարգևն ընկեր է եղել բոլորի համար, աջակցել բոլորին։ Ու մայրիկը մի պատմություն է հիշում. «Իրենց տանկի «наводчик»-ը զորացրվում է 2020 թ. հուլիսին։ Պարգևը տանկիստի իր նոր զինանշանը տալիս է նրան՝ ասելով, թող քո մայրիկը տեսնի, որ իր տղան տանկիստի նոր զինանշանով է տուն վերադառնում։ Երբ Պարգևի դեպքն արդեն եղել էր, այդ տղան քույրիկիս ասել էր, որ ցանկանում է այն մեզ վերադարձնել։ Հակադարձեցինք. «Եթե Պարգևը ցանկացել է, որ այն քեզ մոտ լինի, ուրեմն թող մնա»։ Հետո նա մեր տուն եկավ, պատմում էր՝ Պարգևը հրաշալի հրամանատար էր, բոլորի հետ հավասար, երբեք իրեն բարձր չէր դասում, խորհուրդներ էր տալիս կարդալ, բարձրագույն կրթություն ստանալ»։

Հոկտեմբերի 13-ի առավոտյան ուժեղ հրետակոծություն է սկսվում։ «Իրենք մեքենայով պետք է տեղափոխվեին։ Թշնամին նշանառության տակ է վերցնում տղաներին։ Վաշտի հրամանատարը՝ Արսենը, զոհվում է։ Հաջորդ հարվածից Պարգևը վիրավորվում է։ Նա թիկունքով պահում է հարվածը՝ փրկելով ծառայակից ընկերների կյանքը։ Իրեն տեղափոխել են Կարմիր շուկա, վիրավորումը թիկունքից է եղել, գիտակցությունը՝ տեղը։ Սկսել է վիճել բժշկի հետ, որ նա ընկերներին փրկի։ Բժիշկն ասում է՝ ինձ հետ շատ կռվեց, մինչև գիտակցությունը կորցրեց»։

Կարմիր շուկայում 5 ժամ տևած վիրահատությունից հետո Պարգևին տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ կրկին վիրահատում։ Վիրահատությունից հետո ութ ժամ Պարգևի սիրտը շարունակում է բաբախել։ Բայց, ավաղ, նրա կյանքը փրկել չի հաջողվում։ Նա մահանում է հոկտեմբերի 14-ին։ «Հիմա մտածում ես՝ եթե հնարավոր լիներ իրեն Երևան հասցնել, եթե մենք տեղյակ լինեինք, թե ինչ է կատարվում, գուցե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր։ Բայց գուցե ոչինչ էլ անել չկարողանայինք»։

Հոկտեմբերի 12-ին է եղել Պարգևի վերջին զանգը։ Երբ զանգերը դադարել են, ընտանիքը սկսել է անհանգստանալ։ «Չզանգելու հիմնական պատճառաբանությունն այն էր, որ կապերը վատ էին։ Սկսեցինք ճշտումներ անել։ Իր թղթերը Կարմիր շուկայում էին։ Մեզ հայտնեցին, որ իր անունը գրված է վիրավորների ցուցակում»։

45 օր ընտանիքը փնտրել է Պարգևին։ «Հոկտեմբերի 14-ին դեպքը եղել է, նոյեմբերի 27-ին գտել ենք։ Որտեղ հնարավոր էր, իրեն փնտրել ենք ընտանիքի անդամներով, հարազատներով։ Չորս տղաներին գտանք, որոնք վիրավորվելու պահին իր հետ էին եղել, բոլորն ասում էին՝ Պարգևը վիրավոր էր, խոսում էր, անգամ վիճում բժշկի հետ։ Ամուսինս մեկնեց Արցախ։ Իմացանք, որ դեպքը եղել է Ֆիզուլիում, հետո մեզ տվեցին իր թղթերը, գտանք բժշկին, նա ամեն ինչ պատմեց ու ասաց, որ Պարգևը մահացել է։ Պարգևին գտանք իր ոտքի նշանով»։

Պարգևի բազում երազանքներ մնացին անկատար, նաև տանկիստի շորերով տուն վերադառնալու՝ մայրիկին տված խոստումը։ Տիկին Թեհմինեն ասում է՝ պատերազմի դաշտում մարտնչող տղաները հավատում էին իրենց հաղթանակին ու իրենց կյանքի գնով են պաշտպանել հայրենի հողը։

Իսկ վերջում՝ ապրելու ուժի մասին։ «Ինձ Պարգևի քույրն ու եղբայրն են ուժ տալիս։ Հանուն իրենց՝ ես իրավունք չունեմ թուլանալու»։

Հ.Գ. Կրտսեր սերժանտ Պարգև Սեդրակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ծնողների ջանքերով Պարգևի հիշատակին իրենց տան բակում կառուցվել է պուրակ և տեղադրվել է հուշաղբյուր։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԱմենատարօրինակ անհետացած գյուղերը, որոնք մինչև այսօր դատարկ են մնացելԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Աշխարհի ամենատարօրինակ անհետացումները, որոնք մինչ օրս բացահայտված չենԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Բնակելի շենքի փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է