Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 20-ին, ժամը 14:20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել են մոտ 4 խմ քարեր, որից 0․2 խմ-ն գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում։
Փրկարարների և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող քարերը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



