Արթիկում «BMW»-ն բախվել է քարե պարսպին, բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Սմբատ Մելքոնյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի քարե պարսպին, ապա բետոնե էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



