Մոգերինին սիրիական հակամարտության ռազմական լուծման կողմնակից չէ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ Սիրիայում հակամարտության ռազմական լուծում չկա:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, նա այս մասին հայտարարել է Սիրիայի դոնոր երկրների համաժողովի ժամանակ: «Նրանք, ովքեր կարծում են, որ հարցի ռազմական լուծում կա, պետք է արթնանան: Սիրիային ու սիրիացիներին փրկելու միակ միջոցը «ճանապարհային քարտեզի» կիրառումն է»,-ասել է նա:
Նրա խոսքով` զինադադարը պետք է պահպանվի, փոխադարձ վստահության ապահովման քայլեր պետք է անհապաղ գործի դրվեն, այդ թվում` հումանիտար օգնության հատkացում իրականացվի: «Մենք բոլորս պետք է կայացնենք բարդ որոշումներ, որպեսզի լինենք հետևողական ու հետևենք մեր պարտականությունների կատարմանը»,-շեշտել է Մոգերինին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



