ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին։
Ներկայացվեց կադրերի պատրաստման համալսարանի ներուժը և տեխնիկական հնարավորությունները: Մեր գործընկերները ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրեցին հանքարդյունաբերության գլոբալ միտումները, ԶՊՄԿ-ի տեղն աշխարհի հանքարդյունաբերական քարտեզում և հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը, ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ Հայաստանի տնտեսության վրա:
Բանախոսները լսարանից բազմաթիվ հարցեր ստացան, ինչը խոսում է հանքարդյունաբերության նկատմամբ հետաքրքրվածության և մարզում այս ոլորտի կարևորության գիտակցման մասին:
Համալսարանի հյուրերը շրջեցին լսարաններում և գիտափորձարարական լաբորատորիաներում, ծանոթացան ուսումնամեթոդական նյութերին, սարքավորումներին։ Նրանց զարմացրեց, որ կրթօջախը կարողացել է գործուն վիճակում պահպանել դեռևս խորհրդային տարիներից մնացած սարքավորումները, և սիրով ու խնամքով պահպանվող ցուցանմուշային միներալների հավաքածուները:
«Համագործակցությունը ԶՊՄԿ-ի հետ մեր համալսարանի համար կենսական նշանակություն ունի,- ասաց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի ՈՒՄԱ և ՄՀ գծով տեղակալ Տիմեյա Աղամյանը` շեշտելով, որ այս կրթօջախը Սյունիքի հանքարդյունաբերության ոլորտի գիտահեն դարբնոցն է, որտեղ կրթություն են ստանում ոլորտի ապագա կադրերը, որոնք զարգացնելու են մարզի ու հանրապետության հանքային ընկերությունները»:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



